«Հայաստան» խմբակցությունը պարգևավճարների ամբողջ գումարը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող վերականգնողական կենտրոն
«Հայաստան» խմբակցության պատգամավորների պարգևավճարն ամբողջությամբ փոխանցվել է Արցախի՝ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»։ « «Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Հայտնել էինք, որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր […]