05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքականացման ու «սորոսականացման» գործընթացը նոր թափ է ստացել. «Փաստ»

«Հովհաննես Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո բավականին լարված ու թեժ մթնոլորտ է տիրում մայր բուհում։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը լուրջ դժգոհություններ ունի և կարծում է, որ պարզապես անթույլատրելի է այս աստիճան բացահայտ քաղաքական գործընթացներ իրականացնել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ԵՊՀ-ում ոչ միայն ՔՊ-ացման, այլև «սորոսականացման» գործընթաց է սկսվել։ Համալսարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունների կողմից մայր ԲՈւՀ-ի «գրավման» գործընթացը, որն սկսվել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այժմ եզրափակիչ փուլին է հասել։

Մենք տեղեկություններ ունենք, որ, ըստ էության, ներկայումս նախատեսվում է ԵՊՀ-ում իշխանական «բլոկ» ձևավորել՝ այնտեղ ներառելով որոշ ՔՊ-ականների ու արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի «քաղհասարակության» ներկայացուցիչների, որոնք փաստացի դառնալու են իշխող վարչախմբի հլու կամակատարը ԵՊՀ-ում և իրականացնելու են իշխանության կամքը։

Սրան զուգահեռ՝ իշխանությունը նպատակ ունի ազատվել նաև համալսարանի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից ու աշխատակիցներից»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ