Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ աղմուկ և իրարանցում սկսվեց։ Սարգսյանը հայտարարեց, թե թե բանակը «քանդվել» է նախկինում. «Պաշտոնապես հայտարարում եմ․ բոլոր այն Պաշտպանության նախկին նախարարները, ում օրոք բանակից փողով կամ զանգով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են»։ Անմիջապես հետո նրա ուղղությամբ դահլիճից պլաստիկե շշեր ու այլ առարկաներ նետեցին, ՔՊ-ականն, […]
Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հանդիպել էր պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման եւ պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները առանձին դեպքերում չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի […]
Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարուն. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է: Սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու համար անհրաժեշտ են գրենական պիտույք, պայուսակ, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, իսկ այս ապրանքները շուկայում վաճառվում են տարբեր գներով, օրինակ՝ […]
Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումը երեկ ուղեկցվում էր տարբեր ակցիաներով։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կրկնում էր «ժողովրդավարություն», «ժողովրդի մանդատ» եւ այլ արտահայտություններ, բայց ԱԺ դահլիճում 30 տարվա ընթացքում շատ հազվադեպ են նման ակցիաներ իրականացվել, իսկ երեկ առնվազն երկու բողոքի ակցիա էր իրականացվում։ Մեկը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ակցիան էր, որոնք բողոքում էին ԱԺ-ում ստեղծված նոր […]
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում օգոստոսի 25-ին հայտարարել էր․ «Որ ասում եք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արվել»։ Ի պատասխան Փաշինյանի՝ բազմաթիվ քաղաքացիներ՝ Հայաստանից և Սփյուռքից, նշել են մի շարք ներդրումների մասին, որ արվել է այնտեղ․ Հարություն Մնացականյանը գրում է․ «Մի քանի հատ թվե՞մ ինչեր ենք կորցրել, ինչներդրումներ են եղել, հենց […]
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Այս մասին ասված է խմբակցությունների տարածած համատեղ հայտարարությունում: «Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և […]