24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 25, 2021

«Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացվեցին կապիտուլյանտի առջև»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2-3 հազար տարի է՝ ինչ մարդկությունն ունեցել է «գեներալներ» կոչվող մարդկանց շրջանակ։ Հարյուրամյակներով այդ մարդկանց համար ձևավորվել է պատվի մի չգրված կոդեքս, պարտականությունների մի համակարգ, որը գեներալների համար միշտ ավելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տվյալ պետության օրենքներում։ Այդ չգրված կոդեքսի մաս է օրինակ, […]

Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, այս մասին լրագրողներին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում գրանցվեց հերթական միջադեպը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավորները սկսեցին հարձակվել նրա վրա, իսկ առաջինը ընդդիմադիր պատգամավորին հարվածեց Վահագն Ալեքսանյանը:

«Դիջեյ Էդիկը իր ոչնչությունը կշիռ հաղորդելու համար կրկին փորձ արեց կախվել ինձանից»․ Արմեն Աշոտյանը Աղաջանյանին հիշեցրեց «սյունյաց ողջույնը» և Մալիբուի այգում հնչած «բարևը»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիջեյ Էդիկը իր ոչնչությունը կշիռ հաղորդելու համար քիչ առաջ կրկին փորձ արեց կախվել ինձանից։ Սինթետիկ նյութերով ուղեղը հետեւողականորեն բթացրած սույն մանրէին հիշեցնեմ իր սիրված հերոսների՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի աթոռներին ճմլված էակների, հետ հայոց լեզվում այլեւս արմատակալած եւ շաղկապված «սյունյաց ողջույնը» եւ Մալիբուի այգում հնչած «բարեւը»։

Վահագն Ալեքսանյանը ոտքով խփեց Վահե Հակոբյանին. հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը

ԱԺ նիստերի դալիճում քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտքերով եւ ձեռքեով հարվածներ հասցրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ Նախ տեղից վեր կացավ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից  նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Իրավիճակն ավելի լարվեց, մյուս պատգամավորները նույնպես սկսեցին հարվածել մեկը մյուսին։ Ներս մտան ԱԺ անվտանգության աշխատակիցները։

Դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրումեջ. փոխնախարար

Եթե դասարաններում աշակերտների թիվը 20-ից ավելի է, ուսուցումը կիրականացվի օրումեջ, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, սակայն, այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ կարողանում են հավուր պատշաճի պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, դիմում կներկայացնեն նախարարություն և համապատասխան ստուգումներից հետո կկարողանան անցում կատարել աշխատանքային ամենօրյա ռեժիմի։ Անդրադառնալով առաջին դասարանցիների խնդրին` փոխնախարարն ասաց, […]

Հրաչյա Հակոբյանը հայհոյելով դուրս նետվեց ԱԺ նիստերի դահլիճից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները գրկած դուրս բերեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճից։ Նշենք, որ պատգամավորը դուրս գալու ընթացքում նաեւ հայհոյանքներ էր հնչեցնում։ Հիշեցնենք, որ այսօր նույնպես Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսել էրխոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով […]

«Ակնոցս ջարդել են, չեմ տեսել, հիմա էլ լավ չեմ տեսնում». Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք զանգով այս կամ այն մարդը բանակում ծառայությունից ազատվել է, դավաճաններ են: Երբ ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, Հայկ Սարգսյանը հակադարձեց, թե՝ արա բայց քեզ հետ ո՞վ է, որից հետո սկսեցին միմյանց վրա շշեր նետել: Միջադեպից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի