23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 18, 2021

Մենք շարունակելու ենք պարտվել, քանի որ աշխարհին ներկյանում ենք խիստ վախեցած մարդու դեմքով. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է. Ադրբեջանցիները կրակում են ոչ միայն այն գյուղերի ուղղությամբ, որոնք հունիսի 20_ին ընտրել են պարտության դեմքին, այլ նաեւ այն գյուղերի, այն եզակի գյուղերի, որոնք նիկոլ են մերժել։ Մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որ մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե առանձին վերցրած գյուղերի եւ քաղաքների, այլ մեկ ղեկավարի […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504, մահվան՝ 4 նոր դեպք

Օգոստոսի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 453 950 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7219 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք: […]

Մենք համարում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է՝ պատվաստվելուց հրաժարվողը պետք է անընդհատ ՊՇՌ թեստ հանձնի․ Անահիտ Ավանեսյան

Մենք համարում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է․ եթե անձը հրաժարվում է պատվաստվելուց, ուրեմն անընդհատ պետք է ՊՇՌ թեստ հանձնի, որպեսզի հավաստի լինի նրա՝ վարակված չլինելու փաստը, և մարդը աշխատանքի հաճախելիս չվարակի իր կոլեգաներին, չվարակի տրանսպորտում այլ անձանց, խանութում իր շուրջ գտնվող քաղաքացիներին, «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մենք արդեն իսկ […]

««Էրեբունի-Երեւան» տոնակատարություններն այս տարի չեն անցկացվի». Հակոբ Կարապետյան

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ 90-ամյա հոբելյանը նշող Երեւանի պատմության թանգարանի […]

2018 թվականին, երբ հայ ժողովուրդը աբուլֆազացավ էր կպել, ընտանիքիս հետ գտնվում էի Լեհաստանում

Էդգար Ղազարյանը գրում է․ 2018 թվականին, երբ հայ ժողովուրդը աբուլֆազացավ էր կպել և որոշել էր համատեղ ջանքերով գնալ ինքնակործանման ճանապարհով, ես աշխատանքի բերումով, ընտանիքս հետ գտնվում էի Լեհաստանում և այնտեղից էի հետևում իրադարձությունների զարգացումներին` կանխազգալով սպասվող աղետը և դրա հետևանքները։ Բնականաբար, Հայաստանում կատարվող իրադարձությունների ոգևորության ալիքը հասել էր նաև Լեհաստանում ապրող, հատկապես, Հայաստանից այնտեղ տեղափոխված […]

Բռնապետիկ ղժղժանը չի հանգստանում․ նա թքած ունի Արցախի և Հայաստանի վրա

ԱՅԼԵՎՍ ԴԻՄԱՆԱԼՈւ ՉԷ Ձերբակալվել են Գորիսի երկու փողքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը։ Բռնապետիկ ղժղժանը չի հանգստանում։ Նա թքած ունի Արցախի և Հայաստանի վրա։ Այս ճակատագրական օրերին, երբ թշնամին ոչ միայն սպառնում, այլև օր օրի սպառնալիքներն ի կատար է ածում, գրավելով բուն Հայաստանի տարածքը, երբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ահուսարսափի մեջ են, բռնապետիկը շարունակում է ռեպրեսիաները։ Եվ […]

Արդյո՞ք Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: «Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և […]

Նախկին լրագրողն ու նախկին դերասանը խմբագրել են ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։ Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին: Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում […]

Շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ԱԺ–ում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի նախկին համայնքապետ

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօրվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սարգսյանը, որն արդեն մեկ ամիս կալանավորված է։ Հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի