15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք շարունակելու ենք պարտվել, քանի որ աշխարհին ներկյանում ենք խիստ վախեցած մարդու դեմքով. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

Ադրբեջանցիները կրակում են ոչ միայն այն գյուղերի ուղղությամբ, որոնք հունիսի 20_ին ընտրել են պարտության դեմքին, այլ նաեւ այն գյուղերի, այն եզակի գյուղերի, որոնք նիկոլ են մերժել։

Մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որ մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե առանձին վերցրած գյուղերի եւ քաղաքների, այլ մեկ ղեկավարի տեսքով, որն այսօր պարտության դեմք ունի։

Ինչ հարց ուզում եք քննարկեք, ինչ հարց ուզում եք բարձրացրեք, ինչ ծրագիր ուզում եք իրականացրեք, միեւնույնն է, մենք շարունակելու ենք պարտվել, քանի որ աշխարհին ներկյանում ենք, աշխարհի, այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ կանգնում ենք պարտված եւ խիստ վախեցած մարդու դեմքով։

Հիշեք, մենք շարունակելու ենք պարտվել ու պարտվել, կորցնել ու կորցնել, քանի աշխարհի առաջ կանգնում ենք այդ դեմքով։

Այդ դեմքը ոչ միայն չի կարող արժանապատիվ խաղաղություն ստանալ, այլ նաեւ ամոթալի խաղաղություն խնդրել։

Ուշքի եկեք ու սա հասկացեք։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ