24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2021

Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 7-ին, ժամը […]

Իրենք առաջադրեցին, իրենք ընտրեցին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Արշակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Ազգային ժողովի փոխնախագահ երեկ ընտրվեց նաև ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին. Սեյրան Օհանյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Նրանք մասնակցել են որոշակի ապահովման ու ինժեներական ապահովման աշխատանքներին, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից», – ասաց Օհանյանը։ Նա նշեց, թե այս աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է ու պատվոգիր է տվել Փաշինյանի […]

Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանությանը շնորհավորել․ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արշակ Կարապետյան, ո՞վ է […]

ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում եւ չի շփվում։ Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։ Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի […]

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ, Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,– ասվում է որոշման մեջ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի