25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում եւ չի շփվում։ Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու եւ իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ եւ անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որեւէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, եւ ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը եւս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, եւ դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից: Հայտնի է նաեւ, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որեւէ կերպ չի կարողանում հաղթահարել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ