26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

ԱԳ նախարար չեն գտնում, հարցը փակուղում է. «Հրապարակ»

Մայիսի 27-ին Արա Այվազյանը հրաժարական տվեց, մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից, եւ առայսօր Հայաստանն ԱԳ նախարար չունի։ Նախկին նախարարները՝ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, զբոսնում են քաղաքում, վայելում իրենց ազատությունը, իսկ ԱԳՆ-ում բարձիթողի վիճակ է։ Նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի, եւ ԱԳՆ-ում չկա մեկը, որ հայտարարություն անի, նոտա տարածի, մեկնաբանություն տա։ […]

Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել խորհրդարանի նոր կազմին ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ […]

Ովքե՞ր կնշանակվեն փոխվարչապետների պաշտոնում. «Փաստ»

«Չնայած Սահմանադրական դատարանը դեռևս շարունակում է քննարկել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործը, և դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի հուլիս 17-ին, սակայն իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում թեկնածուների հարցը: «Փաստ» թերթի տեղեկություններով, ամենաբարդը ԱԳ նախարարի հարցն է: Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի նախարար նշանակել ոչ […]

Ին­չո՞ւ են թու­լաց­նում Սյու­նի­քը. «Փաստ»

«Երկիրը՝ անհավանական մեծ խնդիրների առջև, թշնամին երկրի սահմաններից դուրս չի գալիս, իսկ ինչո՞վ են զբաղված օրվա իշխանությունները: Ճիշտ է՝ բացառապես շոու անելով ու «մուռ հանելով»: Այլ կերպ չես մեկնաբանի, օրինակ՝ Սյունիքի մարզի համայնքապետների ձերբակալություններն ու կալանավորումները: Ընդ որում, այն «բեմադրությունը», որ իրականացվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հանդեպ, երբ մարդուն ցուցադրաբար պառկեցնում են գետնին, […]

Որ Շուշին մերն էր քանի՞ դեսպանների խումբ այցելեց Շուշի. ճիշտ է՝ զրո. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. Հիշու՞մ եք, որ Շուշին մերն էր, Հայաստանում հավատարմագրված քանի՞ դեսպանների խումբ այցելեց Շուշի: Ճիշտ է՝ զրո: Քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ղալմաղալ էր անում, սև ցուցակներ էր կազմում, պերսոնա նոն գրատա էր հայտարարում, աշխատում էր…

Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբից Էլինար Վարդանյանը գրում է. Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։ Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 […]

Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող. Կարեն Բիշարյան

Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը՝ Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներով որպես  հարակից պատասխանող կողմ, բարձր դատարանում անդրադարձավ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, հոլովակներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին: «Նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել առերևույթ ցայտուն դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ… […]

«Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք, մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյան էլ մեկնեցիք, բայց սպասում ենք Ձեր շռնդալից վերադարձին, պարո՛ն գեներալ»․ Տավուշի թեմ

Սիրելինե՛ր, Լրանում է Տավուշում հուլիսյան հաղթական մարտերի մեկ տարին։ Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո Տավուշում ծառայող շարքային զինվոր ու սպա, շինական ու ուսուցիչ, մանուկ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի