28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր։ Հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում։ Մեկ տարի առաջ Նիկոլը Հայաստանը ներքաշեց խոշոր ավանտյուրայի մեջ։ Միջազգային փորձագետները և դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ դա ամենամեծ պրովոկացիան էր՝ պատերազմ հրահրելու համար։ Հուլիսից պարզ էր, որ մեծ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 187, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 298-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4559 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հուլիսի 17-ի դրությամբ մահվան […]

Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից 20-ամյա զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի  պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան […]

Փորձություն և պայքար. «Հրապարակ»

Իհարկե, լավ է, երբ մարդն առողջ է, անփորձանք, հաջողակ, բայց պետք է միշտ հիշել, որ բանտը, հիվանդությունն ու փորձանքն էլ մարդու համար են։ Պարզապես այդ փորձություններից ամեն մեկին չի հաջողվում անվնաս դուրս գալ եւ մարդ մնալ։ Ոմանք կոտրվում են, ոչնչանում, ստորություններ անում, վախից գնում անթույլատրելի արարքների, կորցնում ապրելու կամքը։ Իսկ ոմանք ուժեղացած, երկրորդ շնչառություն ստացած […]

Կորած հայ զինվորները հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում. Sputnik Արմենիա

Օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում, ուրբաթ հայտնել են Sputnik Արմենիա-ի աղբյուրները: Այժմ բանակցություններ են տարվում առաջիկայում նրանց վերադարձնելու ուղղությամբ: Մինչդեռ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիա-ին հայտնել են, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Ավելին, որոնողափրկարարական աշխատանքները ներկայումս շարունակվում են: Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետեւել պաշտոնական հաղորդագրություններին: Հիշեցնենք, որ […]

Քան­դե­լու, փա­կե­լու, ավե­րե­լու «գրոս­մայս­տեր­ներն» ու պար­տու­թյան «առաջ­նորդ­նե­րը». «Փաստ»

«Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել: Նման հեռանկարի տնտեսական ծանրագույն հետևանքներն ու քաղաքական պատճառները ավելի քան պարզ են, այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա: Սակայն ցավալի է, որ նման վիճակն այլևս […]

Հերթը հասնում է միջազգային կառույցներում ներկայացուցիչներին. «Փաստ»

Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել է, որ իշխանությունները լուրջ փոփոխություններ են ուզում անել դիվկորպուսում։ Մասնավորաբար նշել էինք, որ առաջիկայում տեղի կունենա շուրջ 25 դեսպանի փոփոխություն։ Երեկ արդեն փաստացի դրվեց գործընթացի սկիզբը. մասնավորաբար ՀՀ նախագահի հրամանագրով կատարվեցին որոշ դեսպանների փոփոխություններ։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, գործընթացն առաջիկայում ավելի լայն բնույթ է ստանալու։ Մեր աղբյուրը […]

Գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները. Նաիրի Հոխիկյանը՝ Լապշինին

Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ եւ միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։ «Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի […]

Ալիևի հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է խաղաղ օգտվել կոմունիկացիաներից․ Արտակ Զաքարյան

Արցախից օկուպացված տարածքներում վարչատարածքային բաժանում անելը և հարավային հատվածը Արևելյան Զանգեզուր կոչելը քաղաքական մեծ պրոբլեմ է առաջացնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Սա քաղաքական առումով բավականին խնդրահարույց է, և Հայաստանի ու Արցախի իշխանությունները պարտավոր են սրա հետ կապված միջազգային հանրության հետ խոսել, թե ինչպե՞ս է խաղաղապահների առկայության պայմաններում նաև տնտեսություն զարգացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի