24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264, մահվան՝ 6 դեպք

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 867-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4608 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Հուլիսի […]

ԱԹՍ-ի խոցման մասին ՊՆ-ն հայտնեց վերջինը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈւսպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի […]

Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ

Տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին անհանգստություն են առաջացնում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։ «Կոչ եմ անում կողմերին զարգացնել վերջին մարդասիրական քայլերը եւ ամբողջապես կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունները՝ հանուն այն բանի, որ չլուծված հարցերը կարգավորվեն խաղաղությամբ»,- գրել է ԵԱՀԿ նախագահը։  

Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար. «Հրապարակ»

«7-րդ գումարման խորհրդարանն այսօր իր վերջին նիստը կգումարի` արտահերթ։ Թե ինչ հարցեր են օրակարգում, երեկ իմքայլականները գաղտնի էին պահում։ Երեկոյան նախագծերը տեղադրվեցին ԱԺ կայքում, եւ, ինչպես գրել էինք, իշխանությունը որոշել է վերջին շնչում «Իմ քայլից» քամել այն, ինչ կարող է, եւ հերթական աղմկահարույց նախագիծը սղղացնել։ Առաջարկում են քրեականացնել անձին հրապարակավ  վիրավորելու եւ զրպարտելու արարքները, սակայն […]

Հնարավո՞ր է ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել. «Ժողովուրդ»

«Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Իհարկե, նա տեսականորեն դա հնարավոր համարեց՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին։ «Հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց… ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են։ Եթե ՌԴ-ն համաձայնի նման ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ […]

Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով կցկտուր ցուցմունքներ են տրվել. «Ժողովուրդ»

9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց: Ի դեպ, քրեական գործով բավականին […]

Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը եւ թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: […]

2020թ․ նոյեմբերի 11-ից հետո հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի․ razm.info

2020թ․ նոյեմբերի 11-ից՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ, տեղեկացնում է razm.info–ն։ Թեև հայտարարության համաձայն հրադադարը ուժի մեջ էր մտնում նոյեմբերի 10-ի 00։00-ից, մարտերը շարունակվել են նաև նոյեմբերի 10-ին, այդ պատճառով Ռազմինֆոն որոշել է հետպատերազմական շրջանի կորուստները հաշվարկել սկսած նոյեմբերի 11-ից։ Նրանցից 24-ը […]

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից. Արման Թաթոյան

Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում: «Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից:  Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի