26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2021

Արցախի Մաճկալաշեն համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ. համայնքի ղեկավար

Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը, որը կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։ Ըստ համայնքի ղեկավարի՝ նա այս պահին բուժզննում է անցնում։ Ավանեսյանի խոսքով՝ համագյուղացին այսօր՝ հուլիսի 26–ի առավոտյան էր հայտնվել ադրբեջանական զինված […]

Հայաստանի նման վերաբերմունքը հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանը. Բայրամով

Հայաստանն ինքն է այսօր տառապում սահմանազատման հարցում անորոշությունից, ուստի երկիրը պետք է ընդունի իրականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է «Sputnik-Азербайджан»-ը: «Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման, սակայն Հայաստանի կողմից պատասխան քայլեր չենք տեսնում: Հայաստանը չի պատասխանում Ադրբեջանի բարի մտադրությանը։ Նման վերաբերմունքը հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին», – հայտարարել Է […]

Հայտնի է ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգը

Հայտնի է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը: Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը: Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին […]

Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին․ Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ […]

Տնտեսության իրական անկումը շարունակվում է

Քիչ առաջ ԱՎԾ-ն իր կայքում հրապարակեց պաշտոնական տվյալները 26․07․2021 թվականի դրությամբ։ Այսպիսով, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ևս արձանագրված է․ տնտեսության իրական անկումը շարունակվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա մարտից COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով ՀՀ տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։ Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հունիսը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․ միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 […]

Խրախճանք ժանտախտի ժամանակ կամ Հայաստանն ունի անբարո իշխանություն․ հոգեբան

Սովորաբար, պետական պաշտոն զբաղեցնող անձը պետք է օրինակ ծառայի ժողովրդի համար։ Միգուցե աշխարհում այդպես է, բայց ոչ մեզ մոտ։ 44-օրյա պատերազմից և ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից դեռ մեկ տարին չի անցել… Դեռևս կան անհայտ քանակի անհետ կորածներ… Հայ գերիներին դատում են ադրբեջանում… Ալիևը շարունակաբար ծաղրում է մեզ և խոսում այն մասին, որ Սևանն ու Երևանը՝ […]

Քերոբյանը հովիվ է գտել

Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով իր գրառումը վերնագրել է «Չկա աղմուկ առանց բարիքի»: «Ուրախությամբ պետք է […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 910-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4590 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 26-ի […]

«Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Այդ պահից կդադարեցվի յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, որը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի