Վտանգված է հակառակորդի վերահսկողության տակ անցած ավելի քան 2000 հուշարձան. ԱՀ ԿԳՄ նախարար
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել: […]