Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները
Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քանդել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների քանդակները, հանել դարպասի խաչը։ Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ հրեշտակների արձանները չկան։ Ինչպես գրում է թվիթերի «Republic of Artsakh» էջը, ադրբեջանցիները նաև սկսել են եկեղեցու ապօրինի «վերականգնումը», որն անկասկած կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։