2020 թվականի պետական բյուջեի ձախողված կատարողականը. Թադևոս Ավետիսյանի հոդվածը

Աղյուսակ 1․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-սեպտեմբեր
| Ցուվանիշ | Պլանավորված (միլիարդ դրամ) | Փաստացի (տոկոս) | 
| Ընդամնեը եկամուտներ | 1 218,7 | 88,2 | 
| Ընդամենը ծախսեր | 1 371,8 | 89,6 | 
| Կապիտալ ծախսեր | 227,4 | 48,0 | 
| Դեֆիցիտ | 153,1 | 101,1 | 
| Պահուստային միջոցներ | 3,7 | 0 | 
Աղյուսակ 1-ում երևում է COVID-19-ի դեմ պայքարի ձախողման հետևանքները՝ առանց պատերազմի հետևանքների։ Մասնավորապես․
2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար՝ 11,8 և 10,4 տոկոսներով։
Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային և տնտեսական աճի խթանիչ կարևոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ 2020թ․ հունվար-սեպտեմբերին այս ծախսերի թերակատարման ցուցանիշին համարժեք ցուցանիշ արձանագրվել է նաև 2018-2019թթ․։
Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։
Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ
Աղյուսակ 2․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-դեկտեմբեր
| Ընդհամենը եկամուտներ | 1 695 | 91 | 
| Հարկային եկամուտներ | 1 602 | 84,3 | 
| Ընդամենը ծախսեր | 1 856 | 102,1 | 
| Կապիտալ ծախսեր | 115,3 | 159 | 
| Պարգևավճարներ | 11,6 | 96 | 
| Դեֆիցիտ | 160 | 209 | 
Աղյուսակ 2-ում երևում է 2020թ․ ամբողջական պատկերը։ Մասնավորապես․
2020թ․ պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով։ Սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։
Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով։ Աճի հիմնական ուղղություններն են․
- պատերազմի հետևանքով 67,2 միլիարդ դրամի լրացուցիչ կապիտալ ծախսեր, այդ թվում՝ պաշտպանական ծախսեր ՊՆ-ի կողմից (+59,5 միլիարդ դրամ), Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Մ-2 մայրուղու հիմնանորոգում (+4,5 միլիարդ սրամ), ԲՏԱ նախարարության կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի ձեռքբերում (+3,2 միլիարդ դրամ),
 - COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական լրացուցիչ ծախսերը (+2 միլիարդ դրամ),
 - այլ ճանապարհների հիմնանորոգում (+1,3 միլիարդ դրամ),
 - ՊԵԿ-ի շենքային պայմանների բարելավում (500 միլիոն դրամ)։
 
Պլանավորված պարգևավճարները փաստացի վճարվել են գրեթե ամբողջությամբ՝ 96 տոկոսով, 11,1 միլիարդ դրամի չափով։
Պլանավորված դեֆիցիտն աճել է 2,1 անգամ կամ 174 միլիարդ դրամով։
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
                










































