27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2021

Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնում թեկնածու ունի

Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնում ցանկանում է կրկին նշանակել Արտակ Դավթյանին, որին հանդիսավորությամբ ազատեց պաշտոնից՝ կորոնավիրուսի թեժ պահին որդու համար շքեղ հարսանիք կազմակերպելու համար ։ Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր շուրջ մեկ տարի առաջ, երբ մամուլը հրապարակեց փաստեր որ չնայած կորոնավիուսի համաճարակով պայմանավորված խիստ սահմանափակումներին՝ Դավթյանն իր շքեղ առանձնատանը մեծ հարսանիք էր կազմակերպել՝ […]

Տնտեսի կիրակի

«Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»։ «Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16։9)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ հայտնի է տնտեսի կիրակի անվամբ։ Անիրավ տնտեսի առակը, որ պատմում է մեր Տեր […]

Խելքի եկեք․ նախկին իմքայլական

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ «Երբ մարդը ամբողջ կյանքն ինքնամոռաց նվիրվում է երկրին ու հայտնվում են մարդիկ, որոնք իրենց օրում երբեք անգամ հարևանին մի բաժակ ջուր չեն տվել ու սկսում են թերագնահատել, վատաբանել, նվաստացման փորձ անել և այլն։ Է, ասենք Օնիկ […]

Ճեղքում կլինի՞

«Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած» Հովհ․ Թումանյան Ցանկացած կապիտուլյացված երկիր ուժի իրավունքով զրկվում է սուվերենությունից, մշակվում են պատժամիջոցներ, չկան առարկելու հնարավորություններ։ Սա՛ է կապիտուլյացիան՝ որպես ռազմաքաղաքական երևույթ։ Սա՛ է Հայաստանի ներկա վիճակը, որը հաղթահարելու համար կարիք կա սթափ գնահատականների: Մինչ արցախյան վերջին պատերազմը, ապագա կապիտուլյանտն առաջնորդվում էր «Արցախի հարցի լուծումը պետք […]

Հեղափոխական իշխանությունը Ամուլսարի հարցն էլ «ջրեց»․ Ժողովուրդ

օրաթերթը տարբեր շրջանակներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ Ամուլսարում առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատա­կիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, և ազատված­ները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից օրաթերթը փորձեց պարզել, […]

Ո՞րն է պոպուլիզմի դեմ դեղատոմսը․ Առավոտ

Ներկայիս իշխանությունը չափից դուրս մեծ տեղ է տալիս քարոզչությանը՝ հաճախ մոռանալով գործի մասին: Նրանք ավելի շատ են մտածում այն մասին, թե ինչ լույսի տակ են երևալու, ինչպես են ընկալվելու, քան այն մասին, թե ինչ են իրականում արել: Օրինակ, ասվում է, որ Ալիևը պատրաստվում էր վերադարձնել մեր ռազմագերիներին, բայց Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերը դրան խանգարեցին: Թերևս, […]

Հասարակական տրանսպորտում դիմակ չկրողները կտուգանվեն

Հասարակական տրանսպորտում դիմակ չկրողները կտուգանվեն. առողջապահական տեսչական մարմինը վերսկսում է ստուգումները: Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ: Վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Այս մասին […]

Ինչ է իրականում տեղի ունենում Տավուշում․ Իրավունք

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրա­վիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայն­քով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը: Խնդիրն այն է, որ Տավուշի մարզ­պետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հա­յաստանի սահմանը ինչպես նախկի­նում, այնպես էլ հիմա Զինված ուժերի […]

Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞. Էս չի՞ բերածդ մարդը․ Հրապարակ

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, չի գոհացրել Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնի, թե հաջող հանրահավաք էր, սակայն Փաշինյանը, ըստ էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ եւ հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով եւ նույնիսկ հոգեբուժարաններում գրանցված անձանց բերման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։ Նրան զեկուցել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի