13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խելքի եկեք․ նախկին իմքայլական

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։

«Երբ մարդը ամբողջ կյանքն ինքնամոռաց նվիրվում է երկրին ու հայտնվում են մարդիկ, որոնք իրենց օրում երբեք անգամ հարևանին մի բաժակ ջուր չեն տվել ու սկսում են թերագնահատել, վատաբանել, նվաստացման փորձ անել և այլն։

Է, ասենք Օնիկ Գասպարյանին ազատեցին ու մի քանի հատ էլ անիմաստ բաներ գրեցին, հո հնարավոր չէ այդ մարդու վաստակը ջնջել։ Մե՜կ է, այնքան վաստակ ունի, որ էդ անիմաստ խոսողները արժանի էլ չեն իր անունը հնչեցնելուն։

Ամենահեշտ ձևն է մարդուն էս կամ էն անձի հետ ասոցացնելն ու փորձել վարկաբեկելը, բայց դժվար է էդ մարդուց նվիրումով հայրենիքին ծառայել սովորելը։ Խելքի եկե’ք», – գրել է Սոֆյա Հովսեփյանը։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ