23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2021

Նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը․ Հրապարակ

Երեկ ԶՈւ 41 հրամանատարներ հանդես եկան հայտարարությամբ․ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․ անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԶՈւ-ն պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ […]

Ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք․ «Հայրենիքի փրկության շարժում»

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։ Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։ Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։ Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ։  

Ոստիկանությունը ակնհայտ տատանվում է և մոտ է բանակին միանալուն: ԱԱԾ-ն նույնպես

Երեկ շատ ուշ եկա և շատ հոգնած էի, որ գրեի: Բայց երեկվա հանրահավաքից հետո վստահաբար կարող եմ արձանագրել, որ ապատիան անցնում է, մարդիկ սկսում են արթնանալ և հասկացել են, ինչ է տեղի ունենում երկրում: Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ երկրից արդեն միացել են բողոքի ցույցերին և շարունակելու են ակտիվ մասնակցել պայքարին: Բանակը մեզ հետ է: Ոստիկանությունը […]

Արարատ Միրզոյանը բավական դժգոհ հեռացել է․ Հրապարակ

ԶՈւ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։ Պատմեցին, որ Միրզոյանը հեռացել է բավականին դժգոհ, թեեւ չի բարձրաձայնել։ Ուշագրավ է, որ երեկ նա չերեւաց հրապարակի հանրահավաքում։ […]

Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում. Հրապարակ

Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երեւացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։  Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով եւ թեւերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։ Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը եւ պահանջում են […]

Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է

Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը ինչպես կարձագանքի կամ ինչ միջոցների կդիմի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է։ Այս հրամայականն արդեն բխում է բոլորի շահերից՝ անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն այս ամենը գիտակցում է՞, թե՞ ոչ։ Ճնշումների, կոմպրոմատների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող […]

Գիշերը ոչ մի սադրանք՝ տեղի չի ունեցել Բաղրամյան պողոտայում

Գիշերը ոչ մի սադրանք՝ տեղի չի ունեցել. ես բավականին ուշ եմ գնացել. Քիչ առաջ վերադարձա. Ամեն ինչ նորմալ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղարմյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Նախատեսված ծրագիրը հյտարարվեց, որը կարող է փոփոխության ենթարկվի: Կհավաքվենք կորոշենք: Ժամը 11-ին այստեղ խորհուրդի նիստ է ԱԺ-ում,. որը […]

Հարությունյանն ու Աբազյանը իրենց աջակցությունն են հայտնել Օնիկ Գասպարյանին

Դեժավուն Մանրամասներ է հայտնում Օնիկ Գասպարյանի, ԱԱԾ տնօրեն Աբազյանի ու Արայիկ Հարությունյանի հանդիպումից:  Սկզբից ներկայանալով որպես բանագնացներ, փորձել են համոզել Օնիկ Գասպարյանին: Տեսնելով գեներալի վճռականությունը և միչև վերջ գնալու տրամադրվածությունը, հասկացել են, որ փոփոխություններն անխուսափելի են: Հանդիպման վերջում նրանք իրենց բանավոր աջակցությունն են հայտնել Գասպարյանին, նեղսրտելով, որ այս պահին դեռ պատրաստ չեն գրավոր հայտարարությամբ աջակցել […]

Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով երկու հարցի: Նա, մասնավորապես, գրել է. «Երկու փաստ եմ ուզում ընդգծել. Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւյալ ցանկի. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված