23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է

Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը ինչպես կարձագանքի կամ ինչ միջոցների կդիմի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է։

Այս հրամայականն արդեն բխում է բոլորի շահերից՝ անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն այս ամենը գիտակցում է՞, թե՞ ոչ։

Ճնշումների, կոմպրոմատների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող լուծել, բանակն իր դիրքորոշումն արտահայտել է, դա որպես փաստ ամրագրված է, իսկ առկա իրողություններից փախչել անհնար է։

Եթե նույնիսկ բոլոր զինվորականներին կալանավորեն էլ, ապա դրանից զինված ուժերի վերաբերմունքը չի փոխվելու, ըստ այդմ՝ մեր պետականության առանցքային հիմնասյունի անվստահությունը քաղաքական իշխանության նկատմամբ բերելու է անխուսափելի գործընթացների։Կարծում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ