23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2021

Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է․ Մովսես Հակոբյան

Ճանաչելով այդ բոլոր գեներալներին և սպաներին՝ ասեմ, որ նրանք պատահական մարդիկ չեն։ Զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմն է։ Այս համերաշխությունը ձևավորվել է այս իշխանության 2․5 տարվա ընթացքում վարած քաղաքականության արդյունքում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր […]

Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել

Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ։ Այս մասին ասվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած հայտարարությունում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի։ «Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի […]

Բաղրամյան պողոտան՝ այս պահին

Փաշինյանի հրաժարականի ՀՀ Զինված ուժերի պահանջին միացած քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Այստեղ վրաններ են տեղադրվել, ընդդիմությունը նստացույց է հայտարարել այն բանից հետո, երբ ԱԺ-ի կողմից ռազմական դրությունը չեղարկելու  ընդդիմության առաջարկի քննարկումը ԱԺ-ում չկայացավ։ Ազգային Ժողովը պետք է նիստ հրավիրեր, ինչը տեղի չունեցավ։ 

Ծնունդդ շնորհավոր Հայկ, հուշիր խնդրում եմ, որտե՞ղ ման գամ քեզ աշխարհում…

Լուսանկարում Հայկն ա, ում մասին իր միակ հարազատը՝ մայրը, արդեն 4-րդ ամիսն ա տեղեկություն չունի, ու Nairaն մեկն ա էն մայրերից, ով չգիտի ոնցա փոխվում օրն ու ժամը ու, որ ամենացավալին ա՝ խի ա փոխվում…   էսօր Հայկի ծնունդնա, 20 ամյակը, ու չգիտեմ Հայկը որտեղա նշում էսօր իրա օրը, նշում ա, թե չէ, բայց մի […]

ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայք կեղծի՞ք է տարածում

Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին: «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշված է ՌԴ նախագահի կայքում: Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ […]

Թուրքիայի նախագահականի խոսնակն աջակցություն է հայտնել Փաշինյանին

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըն Twitter-ի իր էջում աջակցություն է հայտնել Փաշինյանին: «Մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և ստեղծել քաոս: Մենք կոչ ենք անում շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանում»,-նշված է հաղորդագրությունում:  

«Թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա». Վազգեն Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին ԱԺ է հրավիրում

«Մինչև մեր հարցը չլուծենք՝ չենք հեռանալու: Ինքը այդ հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միասին ասում է՝ ես համաձայն եմ ինձ ամենասուր քննադատողների հետ հանդիպել, կոնսուլտացիաներ անել: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք՝ որպես մեր հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք՝ ոնց է […]

Փշալարեր և զինված անձանց խիստ հսկողություն Ազգային ժողովի տարածքում և շուրջը

Ժամը 18.00-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնի շենքը զինված անձանց խիստ հսկողության ներքո է: Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ փշալարերով բեռնված ոստիկանական մեքենաներ ու մեծաքանակ ոստիկաններ են տարվել «Հայրենիքի փրկության ճակատը» հայտարարել է, որ մնալու են Բաղրամյան պողոտայում: Այս պահին երկու կողմից փակվում են Բաղրամյան պողոտան ու նրան հարակից փողոցները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված