Մի վախեցեք սրանց հոխորտանքներից և աշխատանք կորցնելուց. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պետծառայողներ և պետական հիմնարկների աշխատակիցներ: Գիտեմ, որ ձեզ նախարարություններից, հիմնարկներից, դպրոցներից հիմա ստիպողաբար հավաքագրում են Հանրապետության հրապարակում խելագառ վիժվածքի հրամանով: Մի վախեցեք սրանց հոխորտանքներից և աշխատանք կորցնելուց: Դուրս եկեք ձեր աշխատավայրերից, բայց եկեք Ազատության հրապարակ, միացեք ժողովրդին: Եղիցի Հայաստան»: