ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճանների իշխանությունը սահմանադրական օրենքների ու խորհրդարանական պետության նույնիսկ ձևական պահանջներն է այլևս խախտում։ Կնոպկաների խմբակցության ներկայացուցիչները, գործակալ և համատեղությամբ ԱԺ նախագահը մինչ այս պահը չեն ներկայացել ԱԺ խորհրդի նիստին»։
ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հայ ժողովուրդ, չես էլ պատկերացնի, թե քեզ ինչ շատ եմ սիրում , երբ այսպես բռունցքված ես, պինդ, միասնական, գրագետ, խելացի, մաքուր ու ազնիվ․․․ Քեզ չի կարող հաղթել ոչ դրսի եւ ոչ էլ ներսի թուրքը, դու անպարտ ես, հավատա, հավատա, հայ ջան, […]
Թուրքիայի երեկվա արձագանքը որքան էլ անսպասելի, բայց տարօրինակ չէր։ Մեր տարածաշրջանը վաղուց դարձել է ռուս-թուրքական շահերի բախման կիզակետ, ուղղակի, ի տարբերություն Սիրիայի, մեզ մոտ ռազմական գործողություններ դեռ չեն ընթանում։ Թուրքը երեկ բացահայտ «մտահոգվեց» Հայաստանի իրավիճակով ոչ նրա համար, որ գիշերները չեն քնում, հայերի ճակատագրի մասին են մտածում, այլ նրա համար, որ ռուսը իրա դաբռոն տվել […]
Լեւոն Արոնյանը հեռանում է Հայաստանից ու այսուհետ կներկայացնի ԱՄՆ-ն. նա խոսել է պատճառների մասին․ «Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաեւ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջեւ՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների […]
Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն Երևանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին «Մեզ մոտ են միայն դիվերսանտները»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, Ալիևը բողոքել է, որ Հայաստանն Ադրբեջանին չի տրամադրել Արցախում ականապատ դաշտերի քարտեզը: Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը։
Պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ՀՀ ԶՈՒ-երը պահանջեն գործադիրի ղեկավարի հրաժարականը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում իշխանություն չունի, թող մի հատ նայի ընդդիմության հավաքն ու իր ողորմելի վարչական ռեսուրսներով հանրահավաքը։ Հայ ազգը վճռական է, Հայաստանում կա կոնսենսունս, որ Նիկոլը […]
Կառավարությունից կապ են հաստատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հայտնելով, որ Փաշինյանը խնդրում է, որպեսզի նա առավոտյան ժամը 9-ին ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման։ Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։