23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գլխավոր շտաբն ասում է՝ այդ մարդն է մեր պետության, ազգի կործանման թիվ 1 մեղավորը․Շարմազանով

Պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ՀՀ ԶՈՒ-երը պահանջեն գործադիրի ղեկավարի հրաժարականը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում  իշխանություն չունի, թող մի հատ նայի  ընդդիմության հավաքն ու իր ողորմելի վարչական ռեսուրսներով հանրահավաքը։ Հայ ազգը վճռական է, Հայաստանում կա կոնսենսունս, որ Նիկոլը պետք է հեռանա։ Պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ՀՀ ԶՈՒ-երը պահանջեն գործադիրի ղեկավարի հրաժարականը, դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանաակում։ Այդ մարկանց համբերությունն ինչքան է հատել, ինչքան է դանակը ոսկորին հասել, որ Գլխավոր շտաբը նման հայտարարություն է արել։ Այդ մարդիկ իրենց հայտարարությամբ  ասում են՝ այդ մարդն է մեր  պետության, ազգի կործանման թիվ մեկ մեղա վորը»,- ընդգծեց Շարմազանովը։

 
Լրագրողի դիտարկմանը, որ հանրության մի հատվածը թեեւ չի սատարում Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ դեմ են նախկիններին, Էդուարդ Շարմազանովը համեմատություն անցկացրեց։ 

«Նախկինները Շուշի են պահել ու ազատագրել, ներկա հողատուն Շուշի է հանձնել, նախկինը Ալիեւին ծնկի է բերել, իսկ ներկան Ալիեւի առաջ ծնկի է եկել,  տարբերությունը սա է։ Նախկինի ժամանակ Արցախում հայոց եռագույնն էր, հիմա թուրքական դրոշն է։ Նախկինում մենք կարող էինք գնալ Հադրութ, իսկ էսօր չենք կարող։ Նախկինի ժամանակ գնում էինք Դադիվանք աղոթում, իսկ էսօր չեք կարողանում գնալ։ Նախկինի ժամանակ Կապանից մինչեւ Գորիս  21 կմ ազատ քայլում ու գնում էինք, իսկ հիմա հայ գյուղացին Սյունիքում  չի կարողանում իր անվտանգությունը պահպանել»,- ասաց Շարմազանովն ու հավելեց սա նախկինների ու ներկայների կռիվ չէ, այլ հայության ու թրքասերների պայքար է։

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ Փաշինյանին ընդդիմությանը ոստիկաններով ու ԱԱԾ-ով վախեցնել չի հաջողվի։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր  հայտարարություն է տարածել, որում նրանք պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը: Ըստ գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ