Քաղաքացիների կողմից նսեմացվելուց հետո Ալեն Սիմոնյանը ստիպված է եղել լքել ժամանցի վայրը
Օրերս միջադեպ է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող «Մամբա» ակումբում: Այն պահին, երբ այնտեղ է գտնվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ակումբում գտնվող հաճախորդներից չորսը սկսել են բղավել «Նիկոլ դավաճա՛ն»: Քաղաքացիների կողմից նսեմացվելուց հետո Ալեն Սիմոնյանը ստիպված է եղել լքել ժամանցի վայրը և արագորեն հեռանալ այնտեղից: Աղբյուրը՝ yerkir.am: