23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանրամասներ «Mənim Addımım» (Իմ քայլը) խմբակցության նիստից

Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ նրանց անփոխարինելի առաջնորդ նիկոլ փաշինյանի հանդիպումն անցել է բավական թեժ մթնոլորտում, որտեղ մտքերի շահագրգիռ եւ նույնիսկ գրգռված փոխանակում է եղել:

Մասնավորապես, ներկաները բուռն եւ երկարատեւ ծափերով ողջունել են Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իրենք արտահերթ ընտրության գնալու չունեն, քանի որ բարդ իրավիճակից դուրս են եկել նվազագույն կորուստներով՝ «պատերյա» տալով ընդամենը 4-5 պատգամավորի:

Քննարկումները սկսվել են առաջնորդին Վահագն Հովակիմյանի հարցով, թե այնուհանդերձ, ո՞րն է արտահերթ եւ հերթական ընտրությունների տարբերությունը: Պատասխանը լսելուց հետո խոշոր սահմանագրագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները անօրինական են, քանի որ ընտրական օրենսգրքում ոչինչ գրված չէ «Շուշիի եւ հինգ հազար զոհերի մասին»։

Լսելով Շուշի անունը տեղից վեր է թռել Անուշ Բեղլոյանը, բղավելով, թե ոչ թե Շուշի, այլ Շուշա: «Շուշա, Շուշա, Շուշա, եւ ընդհանրապես դադարեցրեք ազգայնական գավառականությունը»,- բղավել է նա։

Այստեղ խոսք է խնդրել նիկոլ փաշինյանն ու ասել, որ կարեւոր տեղեկություններ ունի հայտնելու: «Հպարտ եւ դուխով իմքայլականներ: Հաջակցություն մեզ, Ադրբեջանի Միլի մեջլիսում, ստեղծվելու է քույր խմբակցություն՝ «Mənim Addımım» (Մանիմ ադըմըմ): Բեղլոյան Անուշը կհաստատի, որ թարգմանաբար դա նշանակում է իմ քայլը:
Եւ եկեք այսօր պայմանավորվենք մի բան, ինչ էլ որ լինի ընտրություններում, մենք մեզ երբեք ՊԱՐՏՎԱԾ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԻ, Ինչ էլ որ լի՛նի։ Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջանակ եւ անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»,- եզրափակել է փաշինյանը։ Լուլուն այդ պահին հեկեկացել է, բայց փաշինյանը շարունակել է խոսել։ «Եւ նախագահ Ալիեւի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում մենք կարողացել ենք ձեռք բերել մեզ համար շատ կարեւոր մի համաձայնություն՝ Ադրբեջանը վստահեցրել է, որ մենք այսուհետ կարող ենք մասնակցել Միլի մեջլիսի ընտրություններին: Այնպես որ, մի մտահոգվեք, որ այլեւս Հայաստանում պատգամավոր չեք լինի»:

Լենա Նազարյանն անմիջապես առաջարկել է խմբակցության անվանումը փոխել եւ այսուհետ օգտագործել ավելի հնչեղ « Mənim Addımım» (Մանիմ ադըմըմ) անվանումը:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս հայտարարությունից հետո շատերի աչքերում արցունքներ է հայտնվել: Վահագն Հովակիմյանն ամեն ինչ արել է, որ իր աչքերում եւս արցունքներ հայտնվեն, բայց չի ստացվել, քանի որ այդպես էլ չի ընկալել, թե ինչ է ասում նիկոլը:

Երբ նիկոլը Օմեգային առաջարկել է կարծիք հայտնել, նա ասել է, թե տեխնիկական խնդիրների պատճառով պիտի լռի, քանի որ տելեգրաֆով դեռ Բոսֆորի ափերից հրահանգներ չի ստացել: Կապը խաթարված է, յոլդաշ Մ. Մինասյանը առգրավել է շարժական ռադիոկայանը։

Նրան առարկել է Մակունցը, կրկին պնդելով, թե Թուրքիան չի միջամտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը կամ չանցկացմանը: «Թուրքիան չի միջամտելու, այնպես, ինչպես չմիջամտեց այս պատերազմին, այս 44-օրյա պատերազմին, որից մենք դուրս եկանք ընդամենը 4-5 պատգամավոր կորցնելով»:
«Ի դեպ, այն ժամանակ երբ ես ասում էի, որ Թուրքիան չի միջամտի հայ-ադրբեջանական պատերազմին, Թուրքիա ասելով՝ նկատի ունեի Արարատ Միրզոյանին»,- մանրամասնել է Մակունցը։

Այս ելույթից հետո ձայն է խնդրել իմքայլական, ավելի ճիշտ մանիմադըմըմական Արթուր Մանուկյանը եւ … երգել «Ախ յարո ջան ես պուճուր եմ, ես պուճուր եմ առվի ջուր եմ: Իմ յարը խորոդիգ է, իմ յարը կոլոտիգ է»:
Երգը ընդհատվել է բուռն երկարատեւ ծափահարություններով: Հնչել է առաջարկություն հաջորդ նիստն անել Զանգելանում։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ