25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ, վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ։  

Ամենօրյա աղոթք

Տե՜ր Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությա՛մբ ընդունելու այն ամենը, ինչ կբերի ինձ այս օրը եւ օգնի՜ր ինձ՝ անմնացորդ հանձնվելու Քո՜ սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին ամեն ինչում խրատի՛ր ու աջակցի՛ր ինձ: Ինչպիսի լուրեր էլ, որ ստանա՛մ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել՝ հանդարտ հոգով եւ այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո՛ սուրբ կամքը կա: […]

Նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ. Ավետիք Իշխանյան

Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։ Եվ շուտով Գագիկ Ջհանգիրյանը կդառնա, ներեցեք «կընտրվի» ԲԴԽ նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Դեպի «իրավական» պետություն Տարածված տեղեկությունը հաստատվեց՝ ԲԴԽ թափուր տեղի թեկնածու է առաջադրվում Գագիկ Ջհանգիրյանը։ Որևէ մեկը կասկածու՞մ է, որ նա «կընտրվի»։ Իհարկե «Բարգավաճ […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Երրորդ հանրապետությունում ընտրակեղծիք երևույթը ներդրող մարդուն՝ Գագիկ Ջհանգիրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դառնալ ԲԴԽ անդամ

Երրորդ հանրապետությունում ընտրակեղծիք երևույթը ներդրող մարդուն՝ Գագիկ Ջհանգիրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դառնալ ԲԴԽ անդամ: «Ու այսքանից հետո արդար ընտրությունների մասին պետք է լոլոներ կարդան: Չնայած այս ի՞նչ բարձր թեմաներից եմ ես խոսում: Հ.Գ. Ի դեպ ԲԴԽ անդամն ունի դատավորի կարգավիճակ, իսկ դա նշանակում է, որ 66 տարեկան Գագիկ Ջհանգիրյանը ընտրվելուց մի քանի րոպե հետո, […]

«Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն»

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏՔԱՅԼԸ․․․ Ինչպես գիտեք, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է՝ – մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն […]

2020թ Քննչական կոմիտեի աշխատակիցներին տրվել է ավելի քան 2,5 մլն դոլարի պարգևավճար. Փաստինֆո

Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար, իսկ 2020թ֊ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգևավճարն։ Այսպես, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ֊ից հայտնել են, որ դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացվել է 131279.9 հազար դրամի չափով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի