Ամենօրյա աղոթք
Տե՜ր Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությա՛մբ ընդունելու այն ամենը,
ինչ կբերի ինձ այս օրը եւ օգնի՜ր ինձ՝ անմնացորդ հանձնվելու Քո՜ սուրբ կամքին:
Օրվա յուրաքանչյուր ժամին ամեն
ինչում խրատի՛ր ու աջակցի՛ր ինձ:
Ինչպիսի լուրեր էլ, որ ստանա՛մ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել՝ հանդարտ հոգով եւ այն անսասան հավատով, որ ամեն ինչում
Քո՛ սուրբ կամքը կա:
Ղեկավարի՛ր իմ մտքերն
ու զգացմունքները բոլոր
իմ խոսքերում ու գործերում:
Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում թույլ մի տուր
ինձ մոռանա՜լ, որ այդ ամենն ի
վերուստ է ուղարկված Քո կողմից:
Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու
հետ վարվել ճշմարիտ ու խելամիտ,
մեղմ ու խոհեմ՝ չբարկացնելով ու չվրդովվեցնելով եւ ո՛չ մեկին:
Տե՜ր, ո՜ւժ տուր ինձ կրելու այս առաջիկա օրվա բոլոր հոգնություններն ու դժվարությունները:
Ուղղորդի՜ր իմ կամքն ու
սովորեցրու ինձ
գոհանա՜լ ու փա՜ռք տալ,
հավատա՜լ ու հուսա՜լ,
աղոթե՜լ եւ ուրա՜խ լինել,
համբերե՜լ ու սիրե՜ լ,
սիրե՜լ ու ներե՜լ եւ քա՜ջ լինել.
ԱՄԵՆ: