24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Նոր փաստեր են առաջ գալիս, որոնք ապացուցում են, որ Փաշինյանը վաճառել է Արցախը․ Սիմեոն Բաղդասարով /տեսանյութ/․ Սիմեոն Բաղդասարով

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ Սիմեոն Բաղդասարովը՝ անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմից հետո համայն հայության շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակին։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք. մահացել է 18 մարդ

Հայաստանում հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163128 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 613908 վերջին մեկ օրում` 2093 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8216 պացիենտ. մեկ օրում […]

ԱԺ գրպանային մեծամասնությունը օրենքը կփոխի, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ-ին իր բուռը հավաքի ու «լուծի վնգստացողների» հարցը․ Ժողովուրդ

Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել: Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթին դատավորների հավաքից ու խոսակցությունից […]

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի մի թեկնածուին հովանավորում է Աննա Հակոբյանը, մյուսին՝ ԿԳՄՍ նախարարը։ ԵՊՀ-ն տապալելու է ընտրությունները․ Հրապարակ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը պատերազմից հետո հրաժարական էր տվել: Եվ մայր բուհն այս պահին ո՛չ ընտրված ռեկտոր ունի, ո՛չ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տարվա վերջին օրերին վարչապետի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանին՝ ԿԳՄՍ […]

«Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների, ներառյալ՝ երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «Ռուսական «Կոմերսանտ» լրատվական կայքէջը հրապարակել է տրանսպորտային միջանցքների, ներառյալ՝ երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը։ Փաստորեն, Երևանից Ռուսաստան ճանապարհն է՝ Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Ջաբրայիլ-….-Բաքու-…-Դագեստան։ Սպասենք այն գործարարին, ով կիրականացնի բեռնափոխադրում այս «անվտանգ» ճանապարհով»:  

8 միլիարդ 203 միլիոն դրամ՝ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կենտրոնի համար․ Ժողովուրդ

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կո­միտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Իսկ […]

Այս իշխանությունն այլևս անընդունակ է ելքեր գտնե­լու․ Հրապարակ

Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր հասարակությունը կծկվել, փոքրացել, կորցրել հոգեկան հա­վասարակշռությունը՝ այս պատե­րազմում պարտության արդյուն­քում: Ցավալի է տեսնել, թե ինչքան շփոթված ու մոլորված են մարդիկ: Շատերն անգամ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և ով է մեղա­վոր: Ամեն ինչ խառնվել է իրար, և գիտելիքի ու ինֆորմացիայի պակա­սը, քարոզչությունն ու մանիպուլյա­ցիաները, որով կառավարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի