Արսեն Թորոսյանը նոր պաշտոն ունի
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/01/arsen-torosyan-1-300x197.jpg)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,– ասված է որոշման մեջ։