28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Ո՞վ կփոխարինի Արսեն Թորոսյանին

ՀՀ Առողջապահության նոր նախարարը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Արսեն Թորոսյանը կփոխարինի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին և կնշանակվի նրա փոխարեն: Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների վերջին շրջանում լարված էին նրա հարաբերությունները վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ:

Ուժի ցուցադրում Հայաստանին․ թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունը Կարսում

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն։ «Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում աղբյուրը։ Նշվում է, որ զորավարժությունների […]

Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին միտք էլ չկա․ Սերգեյ Լավրով /տեսանյութ/

«Մենք կօգնենք Հայաստանին ու Ադրբեջանին այնպիսի լուծում գտնել, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կապահովի»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ասուլիսին։ Նա նաեւ էկզոտիկ համարեց Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց 6 շաբաթյա ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, որեւէ գաղտնի հավելված չունի, հայտարարեց […]

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը։ Այն դեռ չի ստորագրվել։ Հիշեցնենք`ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թորոսյանն իբր թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Մեկ այլ շրջանառվող տեղեկության […]

«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին

Նախագծի զեկուցող Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենք այս հարցը առաջարկել էին քննարկել դեռ հայտարարության ստորագրումից հետո` արտահերթ ռեժիմով, սակայն իմքայլականները չներկայացան նիստին: Սիմոնյանն առաջարկեց քննարկել գերիների վերադարձի հարցը, որն ամենակարևորն է այս պահին մեզ համար և որը նախատեսված էր այդ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը չի կատարել իր պարտավորվությունը:   «Իմ քայլից», սակայն, ասացին, որ այդ որոշման […]

Վերջին մեկ տարում մամուլի եւ խոսքի ազատության դեմ ճնշումները աննախադեպ են եւ մասշտաբային․ փորձագետ /տեսանյութ/

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ վերջին մեկ տարում մամուլի եւ խոսքի ազատության դեմ ճնշումները Հայաստանում աննախադեպ էին եւ մասշտաբային։  Նրա խոսքով՝ պետական մակարդակով հարձակում է տեղի ունեցել ընդդեմ խոսքի ազատության եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների։ Փորձագետը հիշեց իշխանական պատգամավորների պահվածքը։ Բանախոսը պնդում է, որ ՀՌՀ-ն լիցենզավորման սլոթերի բաշխման ընթացքում, որպես վարչական […]

Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը

Փաշինյանի իշխանության առանցքային բրենդներից մեկը Մարտի 1-ի գործն էր։ Ստի, կեղծիքի, անօրինական հանձնարականների, դատարանների վրա գռեհիկ բռնաճնշումների միջոցով Փաշինյանը կազմակերպում էր մարտի 1-ի քննությունն ու դատավարությունը։ Մասնագետների և առավել կրթված շերտի համար այդ գործը սպառված էր ի սկզբանե, երբ մարտի 1-ի գործը բացահայտված լինելու հայտարարության հիմքում ոչ մի արժեքավոր ապացույց չկար։ Այսօր այն, ըստ էության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի