Դատարանը անվավեր է ճանաչել նախկին նախարարի որոշումը․ Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում:
Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները:
«2018 թ. հուլիս ամսի վերջին «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այնպիսի հայտարարություններ արեց Յուրի Խաչատուրովի վերաբերյալ, որոնք ըստ էության իրենց մեջ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն հանցակազմի տարրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը: Անահիտ Սարգսյանը հիշեցրեց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները Քառօրյա պատերազմի […]
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսական կողմն հայտարարում է, որ մեր գերիների ցուցակն առ այսօր ճշգրտված և վերջնական ներկայացված չէ, իսկ Աժ թրքամեդները դեմ են քվեարկում անհետ կորածների, գերիների ընտանիքներին տրվող աջակցության նախագծին, ավելին` արդեն շրջանառում են «գերիների հարցը շուտ լուծվող չէ» թեզը և սրբապղծորեն քարոզչական դաշտ են նետում զինվորին բանակի […]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես […]
Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախկինում ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել: Ն.Փ. ՄԵԿ ՀԱՍՏԱՏՈւՄ, ՄԵԿ ՀԱՐՑ ա/ Նախկինում Եռաբլուրն այսքան ընդարձակ չի եղել: բ/ Դու ապո՞ւշ ես»: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Նախկինում ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»։ Գրում է […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ես Շուշիի մասին վիքիպեդիայի աղբյուրներից չեմ խոսելու։ Մեջբերելու եմ «Հետմահու մեդալ կենդանի Հրաչին» իմ գրքից Շուշին ազատագրած, Արցախյան առաջին պատերազմի մահապարտ Հրաչ Աբրահամյանի զրույցից մի փոքրիկ հատված։ Նա եղբոր հետ մեծացել է Շուշիի մանկատանը։ Որբ էին։ Գերի է ընկել հետախույզը ու պատմում է գերությունից փախչելու իր դաժան պատմությունը։ Իրեն վաղուց մեռած էին կարծում, բայց նա […]