26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ տվիր այդ արյունը, փաշինյան նիկոլ ․․․ Դու ո՞նց ես Շուշվա 20 հազար անմեղ զոհերի ու մեր սուրբ նահատակների «արյունը ջրի տեղ մատուցում

Ես Շուշիի մասին վիքիպեդիայի աղբյուրներից չեմ խոսելու։ Մեջբերելու եմ «Հետմահու մեդալ կենդանի Հրաչին» իմ գրքից Շուշին ազատագրած, Արցախյան առաջին պատերազմի մահապարտ Հրաչ Աբրահամյանի զրույցից մի փոքրիկ հատված։ Նա եղբոր հետ մեծացել է Շուշիի մանկատանը։ Որբ էին։ Գերի է ընկել հետախույզը ու պատմում է գերությունից փախչելու իր դաժան պատմությունը։ Իրեն վաղուց մեռած էին կարծում, բայց նա եկել ու հասել է իրեն հետմահու մեդալով պարգեվատրելու արարողությանը։ Հրաչը հիշում էր էր իր հայրական տատի՝ Կատրինի պատմությունները Շուշիի մասին․
 
«1920 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 8-ը տեղի ունեցավ Շուշիի 20 հազար հայերի կոտորածը։ Ջրհորները լցված էին հայ կանանց, մանուկների անդամահատված դիակներով։ Թուրքերի դաժանությունը չափ ու սահման չէր ճանաչում։ Նրանք կրակի վրա խորովում էին մանկասակ երեխաներին, լլկում մատղաշ աղջիկներին, որից հետո անդամահատում նրանց, սվիններով խառնում հղի կանանց փորը և գետնին թափում պարունակությունը։ Տատը լաց էր լինում ու ասում․ «Տեր Աստված ազատիր մեզ անօրենից, որ մեզ տուն ու տեղից դուրս քշեց։ Առ իմ հոգին, որ չհիշեմ թուրքի վայրագությունները»։ 
 
Ի՜նչ իմանար տատը, որ մի օր Շուշիի մանկատանը մեծացած իր թոռը՜ Հրաչը, կազատագրի Շուշին ու Հրաչը կգնա տատի գերեզման ու կասի․ «Տատ ջան, Աստված քեզ լսեց, ազատագրված է Շուշին, Քարինտակն ու ու Շոշը․․․» Այս պատմությունը ես չէի գրել, որ մի օր այն որպես վկայություն ներկայացնեմ նիկոլ փաշինյանին, այլ գրել էի թուրքի համար, որ չփորձեն երբևէ հերքել իրենց վայրագությունները ու մեր Շուշիի գլխատելը։ Բայց պարզվում է, որ այն պետք էր գալու որպես վկայություն՝ հասկացնելու վարչապետ նիկոլին, որ Շուշին ինչու է 90 տոկոս ադրբեջաբնակ եղել։
 
Նիկոլ Փաշինյան
 
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Հիմա, ասացեք, խնդրեմ, մենք Շուշին ումի՞ ց պաշտպանենք՝ նիկոլի՞ց , թե թուրքի՞ց։ Մանկատանը մեծացած տղան Շուշին ազատագրելուց հետո ծանր վիրավորվել էր ու պատմում է․
 
«Կոմանդոսը զորքը հետ էր քաշել, որ թուրքերը Լաչինի միջանցքով փախչեին։ Ամեն մի արծվի կյանքը շատ թանկ էր գնահատում նա։ Ազերիները ճողոպրում էին, հողը իրենցը չէր, որ կուրծք դեմ անեին, արյուն թափեին։ Արեվը կարմրել էր։ Վիրավոր Հրաչը, որ ընկած էր գետնին, հաղթական աղմուկից բացեց աչքերը․ Շուշին ազատագրվել է։ Նրա կրծքից մի ծանր քար ընկավ։ Հողը թեթևացած շունչ քաշեց։ Հրաչը կարմրագույն արևի մեջ փնտրում էր իր ընկերների արյունը»։
 
Ո՞ւմ տվիր այդ արյունը, փաշինյան նիկոլ։ Ու այդքանից հետո դու ա՞ղ ես լցնում մեր բաց վերքի վրա ու մենք չէ, դու՝ քե՛զ հանդուրժու՞մ ես կոչել ժողովրդի ընտրյալ վարչապետ։ Այդքանից հետո դու ո՞նց ես հայոց հողի վրա կանգնում․․․ Դու ո՞նց ես Շուշվա 20 հազար անմեղ զոհերի ու մեր սուրբ նահատակների «արյունը ջրի տեղ մատուցում»։ Ո՞վ ես դու։
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ