03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսական կողմն հայտարարում է, որ մեր գերիների ցուցակն առ այսօր ճշգրտված և վերջնական ներկայացված չէ, իսկ Աժ թրքամեդները դեմ են քվեարկում անհետ կորածների, գերիների ընտանիքներին տրվող աջակցության նախագծին, ավելին` արդեն շրջանառում են «գերիների հարցը շուտ լուծվող չէ» թեզը և սրբապղծորեն քարոզչական դաշտ են նետում զինվորին բանակի դեմ հանելու տեխնոլոգիաներ։

Ու այսքանից հետո դեռ կա՞ մարդ, ով կարծում է այս թուրքական պրոյեկտ-իշխանությունը զբաղվելու է մեր գերիների հարցո՞վ կամ կարող է բանակցել ի շահ մեր պետությա՞ն։

Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է և նոր բանակցող ունենալը:

Բանակցող, ով պետական մտածողության կրող է և ազգայինը արժևորող։ Սա է հետագա աղետներից խուսափելու, եղածը փրկելու միակ ճանապարհը: Հակառակ դեպքում չի բացառվում, որ թուրքիան հստակ հաշվարկելով իր ռիսկերը և հիմնվելով այն իրողության վրա, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է մնալ իր խամաճիկների՝ երիտքայլած թրքամեդների ձեռքին, ռազմական ագրեսիա դրսևորի ՀՀ նկատմամբ:

Հիշեցնեմ, փետրվար 1-ից 12-ը Կարսում լայնածավալ զորավարժություններ են սկսում»:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ