23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. Հրապարակ

Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։ Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական […]

Ինչ է կատարվում, մսամթերքի շուկայում տարօրինակ գնագոյացում կա. Փաստ

Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում: «Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում: […]

Հանրաքվեի ճակատագիրը կասկածելի է: Հանձնարարվել է ուսումնասիրել հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները,Փաստ

Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում՝ կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների առումով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված բավականին անկանխատեսելի իրավիճակից ելնելով, իշխանությունները ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ իրենց ապահովագրելու հնարավորությունները։ Մեզ հասած տեղեկություններով, վարչապետը նախօրեին հանձնարարել է իրավաբանների խմբին՝ ուսումնասիրել Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները, որոնք հնարավորություն կընձեռեն անհրաժեշտության դեպքում […]

Ծաղկաձորը դատարկվում է: Զբոսաշրջիկները չեղարկում են Ծաղկաձորի հյուրանոցներում ամրագրած համարները

Կորոնավիրուսի ռիսկային խմբի մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց տեղափոխելուց հետո մի շարք հյուրանոցների այցելուներ չեղարկել են նախապես այս օրերի համար ամրագրումները: Այս մասին գրում է NEWS.am-ը: Հյուրանոցներից մեկի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը տեղեկացրեց, որ տեղացիների կողմից չեղարկվել են 5-6 համարների ամրագրումներ: «Մինչեւ Հայաստանում դեպքի հաստատվելը ունեինք հիմնականում դրսից ժամանող հյուրերի խմբային ամրագրումների չեղարկումներ ՝ կապված կորոնավիրուսի […]

Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից է տեղյակ եղել նման սցենարին՝ առաջ մղելով անվտանգության հարցը անկախության հարցի հաշվին. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնություն գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնվի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել։   Իրենցքայլականներն ապագայում չեն կարողանա ասել, որ իրենք ընդամենը կոճակ սեղմողներ են եղել ու մեղավոր չեն։ Դա չի հաջողվելու, հատ առ հատ պատասխանատվություն են կրելու՝ լողալ չգիտեք, […]

Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ․ Մնացականյանը՝ Չավուշօղլուին

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանն արձագանքել է  աստվածաշնչյան մեջբերմամբ։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մինսկի խմբի համանախագահներին ուղղած Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը մտածելու առիթ է տալիս Ղուկասի 4:23-ի շուրջ՝ «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»»,- գրել է Մնացականյանը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ասել․ «ԵԱՀԿ Մինսկի […]

Եվս 8 թեստավորում է տեղի ունեցել, կորոնավիրուս չի ախտորոշվել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով […]

Ամոթի զգացողություն չունեցողը

Մարտի մեկը կազմակերպեցիր, մարդկանց տարար բախումների, կյանքները զոհեցին քո կեղտոտ խաղի պատճառով, հետո 12 տարի քո քաղաքական շահերի համար օգտագործեցիր, հետո դարձար իշխանություն ու սկսեցիր մարտի մեկը տոնի վերածել։ Անամոթաբար առավոտյան ժպտադեմ սելֆիներդ Մյասնիկյանի արձանի մոտ, անցած տարվա ռեստորանային այցդ ու այս տարվա քեզ հատուկ ցինիզմով Ծաղկաձորյան քյոհնա քեֆչիական պռագուլկեքդ ռեստորաններում գալիս են ապացուցելու, որ […]

Ամսական 25.000 դոլար․ սփյուռքի հանձնակատարի պարգևատրումները

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 01.07.2019 թվականից մինչեւ 31.01.2020 թվականը (7 ամսվա ժամանակահատվածում): Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019 թ. հուլիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի