23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 20, 2020

Նախատեսում ենք ներմուծել թոքերի արհեստական օդափոխման երկու համակարգ Չինաստանից. Ավետիք Չալաբյան

Երկու օր առաջ ես գրել էի այն մասին, որ մենք աշխատում ենք՝ առաջիկայում ստեղծելու առանձին հիմնադրամ, որում կհավաքագրենք մասնավոր միջոցներ, մեր վարակված քաղաքացիների բուժմանը և վերականգմանն աջակցելու նպատակով։ Մի շարք քննարկումների արդյունքում, մենք նախաձեռնող խմբով որոշում ընդունեցինք իրականացնել դա “ԱրԱր” հիմնադրամի բազայի վրա։ “ԱրԱր” հիմնադրամը ստեղծվել է 2013 թ․ դեկտեմբերին՝ մեր զինված ուժերին աջակցելու նպատակով։ […]

Հ1-ը մնացել է քարոզչամեքենա՝ պարբերական վուլգար դրսևորումներով․ Խաժակյան

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դիտեցի Հ1-ի ռեպորտաժը ավագանու այսօրվա նիստի վերաբերյալ: Նույնիսկ չեմ ուզում կիսվել տեսանյութով… Առաջին դրվագում հարցս վերաձևակերպվում և ներկայացվում է լրագրողի կողմից, իսկ պատասխանը ուղիղ փոխքաղաքապետի խոսքերն են: Երկրորդ և երրորդ դրվագում Թեհմինայի և իմ խոսքերն են կոնտեքստից լրիվ դուրս, ինչին հետևում է քաղաքապետի «խրոխտ» պատասխանը իր […]

Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են․ Հրապարակ

«Երեկ փորձեցինք մոնիտորինգ անել, թե հայաստանյան էլիտայից ովքեր են մասնակցել նախորդ օրվա համահայկական աղոթքին։ Հոգեւոր դասն ու հավատացյալները վրդովված էն, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել։ «Կարող ենք, չէ՞, մտածել, որ պատահական չէր, որովհետեւ աղոթքի ժամի եւ օրվա մասին շատ կանխավ էր հայտարարվել»,- ասաց էջմիածնի միաբանը: Մասնակցե՞լ եք աղոթքին` ՖԲ-ով հարցրեցինք նախարարներին․ […]

Կառավարությունը՝ պատրանքների մեջ․ կրկին 0-ից պիտի սկսենք․ 168․am

168.am-ը գրում է․ «Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է համաշխարհային տնտեսությանը սպառնացող վտանգներով և քայլեր է ձեռնարկում հնարավորինս քիչ կորուստներով ազգային տնտեսություններն այդ իրավիճակից դուրս բերելու համար, Հայաստանի կառավարությունն ընկել է պատրանքների գիրկը։ Վարչապետը հայտարարում է ինչ-որ գաղափարների մասին, որոնք ընդհանրապես կապ չունեն մեր տնտեսության իրողությունների հետ։ Տնտեսությունը քանդվում է, իսկ մենք դարձյալ տնտեսական հեղափոխությունից ենք […]

ԲԴԽ-ն անգործության է մատնված․ Հրապարակ

«Պարզվում է՝ կորոնավիրուսը վատ է անդրադարձել նաեւ ԲԴԽ-ի գործունեության վրա, կարելի է ասել՝ այստեղ անգործություն է տիրում։ 2 շաբաթից ավելի է՝ քննում ու չեն կողմնորոշվում՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ ամսվա սկզբին անդրադարձել էինք իշխանությունների սիրելի Հայկ Հովհաննիսյանի «Հատուկ կարծիքին», որը, ըստ մասնագետների, նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու […]

Պատգամավորների ամենամսյա պարգևատրումները հակաօրինական են․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող պարգեւատրումը. Համաձայն օրենքի՝ պարգեւատրումը՝ միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։ Ինչպես նկատեցիք պարգեւատրելու համար առնվազն անհրաժեշտ է հետևյալ պայմաններից մեկը. բարձր […]

Արտակարգ դրությունը ԶԼՄ-ների համար է, հարսանիքներին չի վերաբերում․ Հրապարակ

«Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն ու նրանց լռեցնելն է։ Մի քանի օր է՝ մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում, որ մարզերում դեռեւս շարունակում են մի քանի հարյուր հոգանոց հարսանիքներ ու թաղումներ անել, եւ չկա որեւէ վերահսկողություն, ավելին՝ ամենուրեք, նաեւ խանութներում 20 հոգուց շատ ավելի մարդկանց կուտակումներ են։ Ստացվում է, […]

Կորոնավիրուսի դեպքերը հասել են 136-ի

Հայաստանում մարտի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների ևվերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 122 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն աճել է 14-ով:

Փաստերը և ապացույցները Մարտի 1-ի գործում բացակայում են․ Կոստանյան․ Ժողովուրդ

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում: Նշենք, որ Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի