25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2020

Դավիթ Բաբայանը կառաջադրի թեկնածությունն Արցախի նախագահական ընտրություններին

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է իր գլխավորած Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարի և խորհրդի նիստի ընթացքում: «Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: […]

«Փաշինյանի լեքսիկայի հետ համեմատած Հայրապետյանի հայտարարությունը դիվանագիտական արտահայտություն էր»

«Փաշինյանի արտահայտությունների, լեքսիկայի հետ համեմատած պրն Հայրապետյանի հայտարարությունը դիվանագիտական արտահայտություն է»,-կարծում է Դավիթ Շահնազարյանը: Հիշեցնենք, երեկ բերման ենթարկվելուց եւ 3 ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահվելուց հետո ազատ արջակված Ռուբեն Հայրապետյանը նշել էր. «Հերթական կապիկությունն էր, ընդդամենը: Նրանք փորձում էին ինձ վախեցնել, սակայն իմ տեսակին հնարավոր չէ վախեցնել, մեր տեսակն ուրիշ է: Նույնիսկ, եթե պառկեցնեին ասֆալտին, ամոթ […]

Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի միասնությունը. Դավիթ Շահնազարյան /տեսանյութ/

«Հայաստանի վարչապետը բազմից հայտարարել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների դիրքորոշումները նույնական են: Այդ դեպքում հակասություն է առաջանում՝ եթե նույնական են, ինչո՞ւ ես ուզում Արցախի ներկայացուցիչներին տանել բանակցային սեղան: Դրանք ուղղակի չեն կարող նույնական լինել: Երբ դա ասվում է, հարված է հասցվում Արցախի սուբյեկտայնությանը»,-կարծում է ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախյան շարժման հիմնադիրենրից Դավիթ Շահնազարյանը:

Հերքում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը. «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով նյութը, որը, սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն եւ փաստերի մանիպուլյացիա: Հոդվածում նշված փաստաթուղթը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի (թաղապետարանի) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ վերանորոգման […]

Անհայտ անձինք աշխատասենյակից բերման են ենթարկել Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին. Hraparak.am (տեսանյութ)

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, բերման ենթարկեցին Վերմիշյանին և նրա համակարգիչները, տեղեկացնում է Hraparak.am-ը։ Վերմիշյանին բերման ենթարկող անձանցից ոչ մեկ չի ներկայացել Hraparak.am–ի թղթակցին։ Կայքը հիշեցնում է, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։

Ախորժակը ուտելուց է բացվում: Վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գործուղումների ծախսերը 373 մլն դրամով ավել կլինեն

2020 թվականին Վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գործուղումների ծախսերը կկազմեն մոտ 891 մլն դրամ (մոտ 1.9 մլն ԱՄՆ դոլար) կամ 373 մլն դրամով (մոտ 777 հազար ԱՄՆ դոլարով) ավելի, քան եղել է 2019 թվականին: Ի դեպ, Վարչապետից հետ չի մնում նաև Ազգային ժողովը, որի գործուղման ծախսերը 2020 թվականին կկազմեն 696 մլն դրամ (մոտ 1.5 մլն ԱՄՆ […]

Չինաստանից ՀՀ 2-րդ քաղաքացին է տարհանվում

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումն իրականացվելու է ՌԴ աջակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147 մարդու, այդ թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի, ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են:  «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը […]

Նրանք զավթել են պետությունը ու անխնա մաշում են բոլոր պետական կառույցները

Նրանք «օդից կպցրած» մարդիկ են, որոնց մեծ մասն իրենց կյանքում գրանտերից բացի այլ բանի մասին երազել չէր կարող։ Նրանք չար են, քանզի մի զգալի մասը ճնշված ու չկայացած է մինչ օրս։ Նրանք ոչ մեկին չեն սիրում, քանզի նրանց մեծ մասն երբեք սիրված չի եղել։ Նրանք այն պոչն են, որին թվում է թե ղեկավարում է աղվեսին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի