06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերքում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը.

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով նյութը, որը, սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն եւ փաստերի մանիպուլյացիա:

  1. Հոդվածում նշված փաստաթուղթը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի (թաղապետարանի) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ վերանորոգման աշխատանքների նախագծման մրցույթին: Հայտնում եմ, որ ի հակառակ հոդվածի վերնագրի պնդման, վարչական շրջանի ղեկավարի (թաղապետի) աշխատասենյակի վերանորոգմանը ՈՉ ՄԻ ԴՐԱՄ չի հատկացվելու: Իսկ սանհանգույցների վերանորոգման անհրաժեշտությունը կարող է գնահատել ցանկացած մարդ (այդ թվում՝ լրագրող), որը կմտնի Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկի վրա գտնվող թաղապետարանի շենքը:

Ընդ որում, քաղաքապետի հունվարի 31-ի կարգադրությունը ոչ թե բյուջեի վերաբաշխում է՝ սալիկապատման փոխարեն վարչական շենքի վերանորոգում, այլեւ նախագծման մրցույթի (մոտ 350 հազար դրամանոց) հայտի մեջ կատարված տեխնիկական շտկում: Սա՝ ապատեղեկատվության մասով:

  1. Բացի դրանից, թերթը ուզում է տպավորություն ստեղծել, թե քաղաքապետարանում փորձել են թաքցնել փաստաթղթի գոյությունը, եւ միայն իրենց՝ թերթի ջանքերով այն «հայտնաբերվել է»: Մինչդեռ հայտնի է, որ քաղաքապետի անխտիր ԲՈԼՈՐ կարգադրությունները, այդ թվում՝ այս մեկը, ստորագրումից հետո յոթնօրյա ժամկետում հրապարակվում են Yerevan.am պաշտոնական կայքում (հղումները՝ մեկնաբանությունում) եւ հասանելի են բոլորի համար, եւ որեւէ փաստաթղթի գոյությունը թաքցնելը ոչ միայն իմաստ չունի, այլեւ անհնար է:
  2. Ընդհանրապես, քաղաքի փողոցների սալիկապատման բյուջեն այս տարի աննախադեպ մեծ է՝ 636 միլիոն դրամ, եւ չլրագրային մանիպուլյացիաները փողոցների բարեկարգման որակի ու ծավալների վրա, ամեն դեպքում, չեն կարող ազդել:

Այսպիսով, առաջարկում եմ նյութը մամուլի տեսության բաժնում տարածող լրատվակայքերի գործընկերներին՝ հեռացնել ապատեղեկատվություն պարունակող նյութը կամ ավելացնել իմ այս պարզաբանումը, իսկ «Հրապարակի» գործընկերներին՝ հետագայում զերծ մնալ մատիցծծածո նյութեր արտադրելու գայթակղությունից»: Գրում է Երեւանի քաղաքապետի

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ