28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2020

Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ժողովուրդ

Ժողովու´րդ, ուշքի արի: Նիկոլը երեկվա ելույթով, քո զգացմունքներն է բորբոքում, որպեսզի քեզ հերթական անգամ օգտագործի, պետության դեմ կազմակերպվող պատերազմը քո վզին փաթաթի: Երեկ՝ շատ հանգիստ, իրենց քվերակությամբ կարող էին անցկացնել ՍԴ-ի դեմ ուղղված նախագիծը: Չարեցին, որովհետև գիտեն, որ պետության դեմ հանցանքի համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև գիտեն դա իրենց իշխանության կորստի ուղիղ ճանապարհն է լինելու: […]

Իրավաբաններն ու իրավապաշտպանները դիմում են նախագահին

«ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի […]

Ժնևում քննարկվել է Լաչինում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու հարցը.Վ. Բալասանյան /տեսանյութ/

«Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին»,- Tert.am-ի եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք […]

ԱԺ-ում փետրվար ամսին 2 անգամ պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի ՀՀ ԱԺ նախագահի «Որոշումներ և կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ են հատկացվել։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փետրվարի 4-ի Կ-14-Ա կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ եւ աշխատողներ պարգեւատրվել են ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։ Նույն օրը ստորագրված Կ-15-Ա կարգադրությամբ Արարատ Միրզոյանը […]

Եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա պետք է դիմեն ՍԴ. Շարմազանով

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ -Պարոն Շարմազանով երեկ խորհրդարանը արտահերթ նիստով որոշեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել, իսկ առավոտյան վարչապետ Փաշինյանը դա համարեց պառլամենտարիզմի մաստեր-կլաս։ Ձեր գնահատականով, երեկ ի՞նչ տեղի ունեցավ խորհրդարանում։ -Պետականության, պառլամենտարիզմի վերաբերյալ իմ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքները տարբեր են , եթե իրենց համար ժողովրդավարությունը […]

«Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ թե՝ խելագարության կանխավարկածով». Վարդան Այվազյան

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա ժամերին ստորագրի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորի ստորագրությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխության» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, ապա մոտ 2 ամսից ՀՀ քաղաքացիները պետք է գնան ընտրատեղամասեր՝ ստորագրելու ՍԴ 7 դատավորի լրազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին կամ դրա դեմ: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է […]

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Բեռլինում կհանդիպի Անգելա Մերկելի հետ

Հաջորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Բանակցությունների թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերը», – տեղեկացրել է Դեմմերը։ Փաշինյանը Գերմանիա կայցելի փետրվարի 13-ին:

ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա, քան Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելը չի խոսում ԲՀԿ երերուն կեցվածքի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Երբ մենք որոշեցիքն չմասնակցել քվեարկությանը, սա ինչ-որ մարդկանց համար հիմք է հանդիսացել, որ մեզ մեղադրեն երերուն կեցվածքի մեջ, բայց չկա նման խնդիր», – ասաց նա: Պետրոսյանը նշեց՝ ինքը բազմիցս ասել և նորից պնդում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի