Անդրանիկ Քոչարյանին ցանկանում են դարձնել պաշտպանության նախարար․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Բանակում վերջերս արձանագրված մեկ տասնյակից ավելի զոհերի ֆոնին բավական թուլացել են նախարարի դիրքերը: Սպասվում էր, որ պետք է հրաժարական տա գլխավոր պատասխանատուն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, բայց նա հրաժարական չտվեց: Ավելին, իշխանության ներսում նա աջակիցներ է ձեռ բերել, որոնք հիմնականում Տեր-Պետրոսյանի թիմակիցներն են: […]