16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2020

Ծննդատները գործելու են, ահաբեկելով ոչնչի չեք հասնի, Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել. իմքայլականը՝ նախարարությանը

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է․ «Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը: «Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է չկա »: Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին: […]

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

Հանգստյան օրերին Մյունխենում անվտանգության միջազգային ամենամյա համաժողովում տեղի է ունեցել հասարակական քննարկում՝ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, գրում է «Аргументы и факты» (АИФ) թերթը: Թերթը նշում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես հայտնի է, ծայրահեղ լարված են, եթե ոչ թշնամական: Պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճն է: Մյունխենում ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը փորձել են […]

Կարպմանի եռանկյունին՝ զոհը, չարագործը և փրկիչը

Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ։ 2018 թվականից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են «սևերի», ըստ Ստիվեն Կարպմանի՝ Չարագործի, Զոհի՝ ժողովրդի, և Փրկչի՝ «ժողովրդի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի եռանկյան միջև։ 1968-ին Ստիվեն Կարպմանը գրում է «Fairy Tales and Script Drama Analysis» աշխատությունը, որտեղ նկարագրում է «Կարպմանի եռանկյան» կամ այլ կերպ՝ «Ճակատագրի եռանկյան» մոդելը, որը հիմա օգտագործվում է հոգեբանության ու հոգեբուժության մեջ։ Եռանկյան գագաթներն են՝ Զոհը (victim), Չարագործը կամ բառացիորեն՝ […]

Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին։ Շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ Նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։ ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակ  

Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին… Մեծ քաղաքականության մեջ պատահականություններին և զուգադիպություններին չեմ հավատում, հետևաբար փորձում եմ գտնել հետևյալ հարցի պատասխանը. ինչ պատճառով «հանրաքվե» անունը կրող միջոցառումը նշանակվեց ապրիլի 5-ին։   Խիստ տարօրինակ է նաև այն փաստը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, […]

Փաշինյանի ուտոպիստական հայտարարությունները որևիցե մեկին որևէ օգուտ չեն տալու՝ հատկապես բանակցային գործընթացում. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանին անհանգստացրել է հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե պատրաստ չի եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը։ «Իր աշխատակազմը և ինքը պետք է վաղօրոք կանխատեսեին, թե ինչ հարցեր են բարձրացվելու ադրբեջանական կողմից, քանի որ Ալիևը բացարձակ չթաքցրեց, որ առաջ է տանելու այն նույն կեղծ թեզերը, որոնցով շատ վաղուց […]

«Մարտի 1»-ի վերաբերյալ սկանդալային տեսանյութերը առաջացնում են կոնկրետ հարցեր, որոնց պատասխանները գործող իշխանությունները պարտավոր են տալ

Politik.am կայքը «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ շրջադարձային մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնք արդար դատաքննության պարագայում, ամբողջությամբ կարող են փոխել այդ արյունալի իրադարձությունների մասով դատական պրոցեսների քննության հունը: Հրապարակված տեսանյութերը նաև առաջացնում են կոնկրետ հարցեր, որոնց պատասխանները գործող իշխանությունները պարտավոր են տալ: Այդ տեսանյութերից, մասնավորապես, պարզ է դառնում, որ դեռ մինչև Հայաստանում արտակարգ դրություն […]

«Բենզինը թանկացե՞լ է, ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»․ վարչապետն անեկդոտ պատմեց

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում ԵՄ աջակցությամբ էներգախնայող համակարգերի ներդրման հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն պատկերավոր ներկայացնելու համար անեկդոտ պատմեց։ «Էներգախնայողության թեման հանրության համար առավել հասանելի դարձնելու համար մի շատ հայտնի անեկդոտ կա, որ երբ խոսք է գնում, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է․ «Ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված