24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պրն. Վարչապետ, կուսակցականներին հիասթափեցնել Դուք գուցեև կարող էիք, բայց ժողովրդի գիտակից հատվածին հիասթափեցնելու և հուսախաբ անելու ճանապարհ Դուք չպետք է բռնեիք. լքում է Քաղաքացիական Պայմանագիրը

Հարգելի Պրն. Վարչապետ.

Քանի որ նախաձեռնող խնբի նիստ տեղի չունեցավ որպեսզի տեղյակ պահեմ Ձեզ իմ որոշման մասին՝ ինչպես նաև՝ կարևորելով հրապարակայնության տարրը՝ ստիպված եմ այսպես և բաց կերպով հայտնել իմ որոշումը:

Վերջին մեկ տարում ավելի ու ավելի ցայտուն են դարձել մեր կուսակցության կողմից գլխավորվող իշխանության վարքագիծը, գոյություն չունեցող կամ անընդունելի գաղափարներն ու սկզբունքները, ինչպես նաև մոտեցումները: Իմ համոզմամաբ՝ դրանք այլևս վաղուց չեն համապատասխանում այն կուսակցության հռչակված գաղափարախոսությանն ու սկզբունքայնությանը որին ես հավատալով՝ անդամագրվել եմ դեռ 2017թ.-ին և այդ օրերից սկսած՝ արել եմ ամնը ինչ ինչը կախված է եղել ինձանից Քաղաքացիական Պայմանագրի Վարդենիսի տարածքային կառույցի կայացման համար։ Ելնելով վերոնշյալ իրողություններից և ստեղծված իրավիճակից, ինչպես նաև կուսակցության՝ իր հռչակած կուրսից և արժեքներից մեծապես շեղման հանգամանքից՝ ես այլևս չեմ կարող լռել, և չեմ կարող շարունակել իմ անդամակցությունը կուսակցությանն՝ ինձ պահելով այնպես՝ կարծես թե ոչինչ չեմ նկատում և ոչինչ չի կատարվում: Գիտեմ, որ համաձայն վերջին շրջանում ձևավորված ավանդույթի՝ ինձ մեղադրելու են «պաշտոն չստանալու», «աբիժնիկ» լինելու և կամ ինչ-որ մեկ այլ հնարովի, բայց իբրև թե վարկաբեկող այլ նմանատիպ բաների մեջ, բայց ձայն բարձրացնող այլ սթափ կուսակցականների և ոչ կուսակցականների հանդեպ նման վիրավորանքն էլ մաս է կազմում մեր կուսակցության ներկայիս մոտեցումներին։

Դա էլ ինձ չի կարող ետ պահել իմ խղճի ձայնը լսելուց: Ստեղծված մթնոլորտից և իրավիճակից դուրս գալու միայն մեկ տարբերակ է մնացել. հեռանալ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից:

Այն ինչ մենք արել ենք երկու հազար տասնութ թվականի մարտ-մայիս ամիսներին՝ արժանի է մեծ գնահատանքի և կմնա պատմության մեջ: Այն՝ ինչ մենք արել ենք և ինչը մենք վերափոխվել ենք դրանից հետո՝ իմ պատկերացումներով չի տեղավորվում այն արժեքների շրջանակներում, որոնք մենք հռչակել էինք: Եվ դրա պատասխանատու՝ որպես երկրի և կուսակցության միանձնյա ղեկավար՝ ես Ձեզ եմ համարում Պրն. վարչապետ: Ձեզ եմ համարում նաև հիմնական պատասխանատուն մեր կուսակցական ակտիվի մի մասի լռելյայն հիասթափության համար, որովհետև Ձեր շեղումը Ձեր հռչակած արժեքներից և խոստացված վարքագծից՝ ահռելի է, իսկ Ձեր առաջացրած հիասթափությունը՝ անտանելի:

Կուսակցության, նրա ղեկավարության որակի անկման և անթույլատրելի վարքագծի պատասխանատվությունն այլևս կիսել Ձեզ հետ ես չեմ կարող և չեմ ցանկանում:

Պրն. Վարչապետ. կուսակցականներին հիասթափեցնել Դուք գուցեև կարող էիք, բայց ժողովրդի գիտակից հատվածին հիասթափեցնելու և հուսախաբ անելու ճանապարհ Դուք չպետք է բռնեիք:

Հեռանալով՝ ամեն դեպքում աջողություն եմ մաղթում Ձեզ՝ ի շահ մեր ժողովրդի և երկրի:

Էդգար Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ