23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2020

Կոռուպցիա ոստիկանությունում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները […]

Փոխնախարարը յուրացրե՞լ է զենքը: ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել զենքի գնման մրցույթի հարցով. РИА Новости

РИА Новости– տեղեկացնում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել` ՊՆ աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով։  Կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ` արժեքավոր նվեր յուրացնելու համար: Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նյութերի՝  ՀՀ-ում առաջին քրգործի հարուցումից հետո պաշտպանության […]

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է մինչև +17 աստիճան տաքություն

Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի ցերեկը սպասվում […]

Կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել

«Անսահման վստահում եմ Սերժ Սարգսյանին», – այս մասին հայտարարում է 2016-19 թթ.-ին Արագածոտնի մարզի Երիտասարդ Երկրապահների միության նախագահ Դավիթ Մկրտչյանը եւ շեշտում.  «Շախմատից քիչ,  թե շատ  հասկացողը, կհասկանա, որ չորրորդ կարգայինը մինչեւ մի քսան  քայլ չանցնի, չի կարող  հասկանալ Սուպեր Գրոսմայստերի կատարած քայլի իմաստը: Դուք ասում եք, որ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնար, էսքան բան չէր լինի, իսկ ես  բազմիցս ասել եմ, որ  Սերժ Սարգսյանի այդ քայլը անձնազոհություն էր, հակառակ դեպքում կլիներ ավելի վատ, ու  դուք էլ արդեն  կմեղադրեիք  Սերժին՝ հեռանալու համար: Դուք ասում եք, որ Լեննականում կամ Ռադիոյի Տան  դեպքից հետո պիտի բռներ, ես էլ  ասում եմ, որ կլիներ ավելի վատ, ու դուք հիմա էլ կասեիք,  որ այդ քայլով գազազացրեց ժողովրդին:  Սերժ Սարգսյանը  երբ խոսի, ամեն ինչ պարզ կդառնա. հիմա կասեք՝ բա խի՞  չի խոսում՝ էդ էլ մի  քսան քայլից  կհասկանաք: Կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել,  Նիկոլ Փաշինյանն  էլ երբեք ճիշտ չի եղել:  Կգա ժամանակը՝ Նիկոլ Փաշինյանը իր մեջ ուժ կգտնի ու կասի՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, մենք  սխալվեցինք: Սիրելի  չորորդ կարգայիննե՜ր, մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը անիմաստ վերլուծություններով,  պարզապես վստահեք Սերժ  Սարգսյանին, եւ ամեն ինչ լավ կլինի»:

Պարույր Հայրիկյանը դիմել է Արամ Ա-ին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին՝ մասնավորապես  նշելով. «Մեծարգո Վեհափառ, այսօր Ձեր ենթակայության եկեղեցիներից  մեկում մասնակցեցի Սուրբ  պատարագի արարողությանը եւ եւս մեկ անգամ  արձանագրեցի, որ Ձեր ենթակա  կառույցներում որեւէ  կերպ չի հիշատակվում Էջմիածինը, Հայաստանը, իսկ Կիլիկիո տարագյալ  կաթողիկոսը՝  մի քանի անգամ։  Ձեր կառույցի եւ Ձեր անձի հիշատակմանը բնականաբար, դեմ չեմ, բայց չեմ կարողանում  հասկանալ, թե այսպիսի  սրբազնագույն ազգային արարողության ժամանակ ինչպես է, որ Տիրոջ բարիացակամությունը  չի խնդրվում Մայր  Աթոռի եւ Հայաստանի վերաբերյալ։ Տառ առ տառ հետեւելով ողջ արարողակարգին  (նաեւ մասնակցելով  ապաշխարհության  կարգին) ես զարմանքով նկատեցի, որ Տեր ողորմեա շարքում «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութիւն,  ննջեցելոց արքայութիւն» խոսքերն են նախընտրելի համարվել «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութին  հւն,  Ազգիս Հայոց, սէր, միութիւն» հատվածի փոխարեն։ Սա միակ նախադասությունն է, որտեղ  հիշատակվում է  «Ազգն Հայոց» եւ նրա համար որպես ազգային հավաքականության գլխավոր գործիք խնդրվում  է «սեր, միություն»։  Եվ բաց է թողնվում։ Մտահոգեց ինձ այս դրվագը եւ իմ պարտքը համարեցի սրտիս խոսքն ուղղել Ձեզ»։

Գաղտնի փաստաթղթերը Մարտի 1-ի դատական գործի ընթացքը կարող են 180 աստիճանով.5-րդ ալիք

5-րդ ալիքը հայտնում է․ «Երկրի թիվ մեկ դատական գործի ընթացքը կարող է 180 աստիճանով շրջվել: Այս շաբաթ փաստաբաններից մեկը դատախազությանը հանձնեց Վիքիլիկսի գաղտնազերծած հրապարակումները մարտի մեկին նախորդած որոշ իրադարձությունների մասին: Խոսքը ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ հիշատակված փաստերի մասին է: Դրանք նոր լույս կարող են սփռել այս աղմկոտ գործի վրա իհարկե եթե դատախազությունը ընդունի: Ըստ Վիկիլիքսի […]

Իշխանությունները մտահոգ են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկումով. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս հարցումներ է անցկացրել՝ չափելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, նրա նկատմամբ բնակչության վստահությունը: Ըստ նույն աղբյուրների, ամենացածր տոկոսը գրանցվել է Շիրակի մարզում՝ 12 տոկոս և 16 տոկոս վարկանիշ՝ Սյունիքի մարզում: Երևանում, ըստ թերթի տեղեկությունների, 43 տոկոս է կազմել: ՊՈԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները […]

Հ1-ով ՍԴ նախագահին ստալինյան ոճով դատապարտելն անցնում է սահմանները․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Հայաստանի անկախությունից հետո Պետական հեռուստատեսությունը, ինչպես ԽՍՀՄ տարիներին, շարունակեց մնալ, այս անգամ արդեն նոր իշխանությունների քարոզչական խոսափողը։ Բազմաթիվ իշխանահաճո հաղորդումներից, ամենատպավորիչը «Քաղաքական փասեանս»-ն էր, որը միակողմանի «ջախջախում» էր ընդդիմությանը, հատկապես 1995թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հետագայում, Եվրոպայի խորհրդին անդամակցելով, Հայաստանը պարտավորվեց Պետական հեռուստաընկերությունը վերափոխել Հանրայինի։ Նպատակը հեռուստաընկերության, իսկապես անաչառ, հանրության տարբեր կարծիքներ […]

Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը հասել են Հայաստան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտել է․ «Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի