Փոխնախարարը յուրացրե՞լ է զենքը: ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել զենքի գնման մրցույթի հարցով. РИА Новости
РИА Новости– տեղեկացնում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել` ՊՆ աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ` արժեքավոր նվեր յուրացնելու համար:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նյութերի՝ ՀՀ-ում առաջին քրգործի հարուցումից հետո պաշտպանության փոխնախարարներից մեկի օգնականը փորձել է ORSIS ընկերության փաստաբանին համոզել հրաժարվել իրավապահ մարմիններին ներկայացրած բողոքներից, տեղեկացրել է գործակալության աղբյուրը:
Նաև 2019թ․ սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը չէր փոխանցվել կառույցին եւ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով: