06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել

«Անսահման վստահում եմ Սերժ Սարգսյանին», – այս մասին հայտարարում է 2016-19 թթ.-ին Արագածոտնի մարզի Երիտասարդ Երկրապահների միության նախագահ Դավիթ Մկրտչյանը եւ շեշտում. 

«Շախմատից քիչ,  թե շատ  հասկացողը, կհասկանա, որ չորրորդ կարգայինը մինչեւ մի քսան  քայլ չանցնի, չի կարող  հասկանալ Սուպեր Գրոսմայստերի կատարած քայլի իմաստը:

Դուք ասում եք, որ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնար, էսքան բան չէր լինի, իսկ ես  բազմիցս ասել եմ, որ  Սերժ Սարգսյանի այդ քայլը անձնազոհություն էր, հակառակ դեպքում կլիներ ավելի վատ, ու  դուք էլ արդեն  կմեղադրեիք  Սերժին՝ հեռանալու համար: Դուք ասում եք, որ Լեննականում կամ Ռադիոյի Տան  դեպքից հետո պիտի բռներ, ես էլ  ասում եմ, որ կլիներ ավելի վատ, ու դուք հիմա էլ կասեիք,  որ այդ քայլով գազազացրեց ժողովրդին:

 Սերժ Սարգսյանը  երբ խոսի, ամեն ինչ պարզ կդառնա. հիմա կասեք՝ բա խի՞  չի խոսում՝ էդ էլ մի  քսան քայլից  կհասկանաք: Կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել,  Նիկոլ Փաշինյանն  էլ երբեք ճիշտ չի եղել: 

Կգա ժամանակը՝ Նիկոլ Փաշինյանը իր մեջ ուժ կգտնի ու կասի՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, մենք  սխալվեցինք: Սիրելի  չորորդ կարգայիննե՜ր, մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը անիմաստ վերլուծություններով,  պարզապես վստահեք Սերժ  Սարգսյանին, եւ ամեն ինչ լավ կլինի»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ