24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Փախնելու են. Գեւորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է. «Մի տեսակ ցգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավագույն օրինակ ծառայող, անբան ու ձրիակեր, ապօրինի հանձնարարություններ տվող ու կատարող, ավանդական արժեհամակարգի քանդման պիղծ գործին ծառայող, պետական հիմնարկներն ընտանեկան կոոպերատիվի […]

Խորապես հիասթափված եմ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում. Մեթյու Բրայզա. 168 Ժամ

«Խորապես հիասթափված եմ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին: Ըստ Բրայզայի, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կամ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ […]

Իր անելիքը չիմացող, մոլորված ու իրականությունից կտրված թիմ, դադարեցրե՛ք ավերը. Հրապարակ

Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ գործող իշխանությունն օրեցօր դառնում է անկառավարելի եւ անհավասարակշիռ։ Մենք ազգովի զվարճացանք գրիչի, ապա գրկախառնության պատմության վրա։ Արձանագրեցինք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ կորցնում են ադեկվատությունը, եւ նրանցից ոմանք անգամ իրենց «թիրախների» զավակների դեմ են մարդկանց տրամադրում։ Իսկ ոստիկանության կազմակերպած երեկվա շոուն այնքան անհեթեթ էր, որ ոմանք անգամ քաղաքագիտական «վերլուծություններ» էին անում, […]

Նոր կրճատումների կգնան. Ժամանակ

Առողջապահության նախարարությունը ցանկանում է կրճատել ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային համայնքների առողջապահական կենտրոնները՝ հիվանդանոցները: Մասնավորապես՝ Մասիս քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները տեղեկացվել են, որ հիվանդանոցը այս տարվա ընթացքում կարող է լուծարվել, և կգործի միայն քաղաքային պոլիկլինիկան: Մասիսցիները կարող են օգտվել կա՛մ Երևանի, կա՛մ Արտաշատի հիվանդանոցների ծառայությունից: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:   

Ինչո՞ւ է Նիկոլը փուռը տալիս լրագրողների այս մեծ խումբը՝ դրդելով նրանց օրինազանցության. փորձագետ

«Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից։ Ուրախ եմ, որ վերջապես Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը որոշեց գնալ իրավական ճանապարհով, սակայն սա ամբողջապես չի լուծում հարցը, մնում է մարդկային չափումը։ Ինչո՞ւ է Նիկոլը փուռը տալիս լրագրողների այս մեծ խումբը՝ դրդելով նրանց օրինազանցության։ Ինչո՞ւ է լրագրողների այս խումբը կործանում […]

Ինչ է պատմել պատգամավորներին Ապրիլյան պատերազմի մասին Սեյրան Օհանյանը. մանրամասներ. Ժողովուրդ

Մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մեր տեղեկություններով՝ երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Տեղեկացանք, որ աշխատանքները տեւել են երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է Սեյրան Օհանյանը: Թերթի տեղեկություններով՝ Օհանյանը շատ համբերատար պատասխանել է […]

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ. փաստաբան

Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ: Այս մասին գրում է Հրայր Թովմասյանի փաստաբանը`Ամրամ Մակինյանը: 

Պետության վախճանը և հասարակության ախտավորումը: Արժե մտածել այս մասին: Լայվերից ու «Կարգին հաղորդման» սքեթչերից ազատ ժամանակ. 168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսն ու դրան սրընթաց հետևած իրադարձությունները՝ սկսած գրիչի պատմությունից՝ մինչև ոստիկանության կողմից ուժի անհիմն գործադրման դրսևորումները, վկայում են Հայաստանում առկա կարևորագույն դեֆիցիտի մասին: Խոսքը վերաբերում է համարժեքության դեֆիցիտին: Լայն իմաստով՝ դա այն երևույթի արտահայտությունն է, երբ ոչ ոք և ոչինչ չի համապատասխանում նրան, ինչին կոչված է: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի […]

Ինչպես Փաշինյանը գործոն դարձրեց «ԼՂ ադրբեջանական համայնքին»․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ղեկավարի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հանդիսանում է համանախագահող երեք երկրներից մեկը։ Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ և կազմակերպվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի