24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Թալանել են ՀՀԿ-ականի ավտոմեքենան

Թալանել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան։ Այս մասին նա  գրել է  ֆեյսբուքյան իր էջում․ « «Շատ «բարձրաճաշակ» գողեր էին. տարել են Ինդոնեզիայից բերած մի քանի տուփ կոպի լուակ սուրճ ու մի հատ փաշմինա)))) Ուրիշ որեւէ բանի ձեռք չեն տվել, բայց, եթե գուգլ անեն, թե կոպի լուակը ոնց են ստանում` կարողա չխմեն))))»։

4 բարձրաստիճան պաշտոնյա ծառայում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որոնցից երկուսը`սպասարկում է Ադրբեջանի շահերին. Գառնիկ Իսագուլյան /տեսանյութ/

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը սկանդալային հայտարարություն է արել ԱԱԾ-ի կողմից հատուկ պահպանվող 4 բարձրաստիճան պաշտոնյայի առնչությամբ: 

2019-ը իրավախախտումների վիճակագրության իմաստով աննախադեպ էր: Կոռուպցիայի դեմ պայքարը նահանջ է արձանագրում

Politeconomy.org-ը գրում է. Բան չմնաց։ Մինչև հունվարի 31-ը Վիճկոմը պարտավոր է հրապարակել երկրի 2019թ. սոցիալ-տնտեսական վիճակն ամփոփող նախնական հաշվետվությունը։ Մեր վիճակագիրները համարյա հանձնարարականներ ունեն թվերը որոշակի «մակարդակի» բերելու համար։ Իշխանությունն էլ «հանձնարարականը» ձևակերպելուն զուգահեռ ջանք չի խնայում հասարակական ուշադրությունը իրավական և իրավախախտումներ ներկայացնող տեղեկատվության շուրջ բևեռելու համար։ Իրավախախտումների արդեն արձանագրված բացասական պատկեր վիճակագրությունը հնարավոր է նախկինների վրա «դուրս գրել»։ Օրինակ այն, որ 2019թ․ […]

Ryn Air-ի հայ ուղևորները՝ երեխաներ ու հղի կանայք, մնացել են Միլանի օդանավակայանում: Չմոռանաք շնորհակալություն հայտնել Փաշինյանին

Ryn Air-ի մոտ հիսուն հայ ուղևոր, այդ թվում երեխաներ ու հղի կանայք, երեկ մնացել են Միլանի օդանավակայանում։ Պարզվել է, որ ամեն ինչի վրա խնայողություն անող ավիափոխադրողը որոշել է ընդամենը մեկ աշխատակից տրամադրել գրեթե նույն ժամին Երևան և Ամման մեկնող ուղևորների համար։ Մարդն էլ պարզապես չի հասցրել իր գործն անել, ինչի հետևանքով մեր հայրենակիցները մնացել են […]

Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Սերգո Կարապետյանի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել  է դատարան։ Նշենք, որ հունարի 10-ին հայտարարվել էր նախաքննության ավարտ։ Քրեական գործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Հիշեցնենք` ՀՀ […]

Տնազ. 37 թիվ չի կարող լինել, «բռնակալը» կձախողվի. Հրապարակ

Երեկ մի քանի երիտասարդների ոստիկանները ցուցադրաբար՝ ձեռքերը ոլորելով ու բռնությամբ տարան ոստիկանություն, իբր ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, ապա մի քանի ժամից բաց թողեցին։ Չենք քննարկում այն, որ նման անիմաստ ու անօրինական գործողություններով ոստիկանի «մունդիրն» են վարկաբեկում եւ պատժիչ գործողություններն արժեզրկում։ Ընդամենը քննարկենք այն, թե ինչի է ուզում հասնել այս գործողություններով իշխանությունը։ Չէ որ անգամ մանկահասակ երեխաներին […]

Ի՞ նչ գրիչ, ի՞նչ թուղթ կամ ի՞նչ ունիտազ

ՀՀ ԱԺ ԲարգավաճՀայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ակրոստիկոս է գրել` նվիրված վարչապետի անգործությանն ու վերնագրել ՝ ԳՐԻՉ. Գ ործերը թողած՝ ինչո՞վ եք տարվում, Ր ոպեն ու ժամը վատնում եք, մսխում, Ի՞ նչ գրիչ, ի՞նչ թուղթ կամ ի՞նչ ունիտազ, Չ արված գործերը մնացին երազ:  

Սասուն Միքայելյանը կմնա մենակ. Իրավունք

Շրջանառվող լուրերի համաձայն, Երկ­րապահ կամավորական միության նա­խագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվա­ցել, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառ­ներով լքել էին կառույցը, բայց վերադար­ձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ: Այդ թվում՝ լարվել են Ս. Միքայելյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Ման­վել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի […]

Փաշինյանի հայտարարությունը որևէ արձագանքի չի արժանանա Մոսկվայի կողմից, քանի որ դա հիմարություն է. Տարասով. 168 Ժամ

Փաշինյանը ևս բանակցում է Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա, եթե դեմ է, ուրեմն պետք է մերժի այն, դուրս գա բանակցային այդ գործընթացից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կապանում տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած Ղարաբաղյան թեզերին: Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մնացականյանն ու Մամեդյարովը «նարդի են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի