29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծն առաջին ընթեցրմամբ ընդունվեց՝ 57 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Վարդան Աթաբեկյանը նշել էր, որ թեև հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, այնուամենայնիվ այն խնդրահարույց է համարում, և կարծում է, որ շատ հարցեր կարգավորման կարիք ունեն: […]

«Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»։  Այս մի քանի լուսանկարները, որոնց մեծ մասը պետական կամ պաշտոնական հանդիպումներից են, իմ կողմից՝ ի աջակցություն ուսումնասիրությունների»:  

Նոր արագաչափ կգործարկվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում […]

Պահպանիչ աղոթք

Վերակացու և պահապաˊն եղիր անձիս, ով Տեˊր իմ Հիսուս, պահիˊր ինձ դևերից և փրկիˊր մարդկային փորձանքներից: Հաղթիˊր հակառակվողներին և ինձ հաստատոˊւն դարձրու, որ պատերազմողների մեջ քաջ և ընտիր լինեմ. գործակցիˊր ինձ հետ, որ լինեմ մեղքերի քավարան, համբերեմ վշտերին և առաքինագործությամբ մերձենամ Քո աստվածային շնորհներին: Եփրեմ Ասորի

Ինչպիսի եղանակ է սպասվում մինչեւ դեկտեմբերի 20-ը

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»։

Տարոն ջան, կներես

Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված Նոր Տարվա միջոցառումներին տրամադրվելու է շուրջ 325 մլն դրամ` վարչական շրջանների ամանորյա ծախսերը ներառյալ, Երևանի տոնական ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 550 մլն դրամ, այսինքն` 1 մլն 200 հազար դրամ։ Ընդ որում գումարի մոտ կեսը` 271 մլն դրամը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից։ Թե այս գումարով քանի՞ անօթևանի հարց կլուծվեր, […]

Նախորդ հանցավոր ռեժիմը մոբիլիզացրել է իր փաստաբանական թիմին եւ խեղդում է ՀՀ ուժային կառույցներին. Աշոտյանը լուսանկար է հրապարակել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է՝ «Նախորդ հանցավոր ռեժիմը մոբիլիզացրել է իր փաստաբանական թիմին եւ խեղդում է ՀՀ ուժային կառույցներին։ Հայաստանն այլեւս երբեք նախկինը չի լինելու»։

«Հ1-ով ցուցադրվում է քարտեզ, որտեղ Լեռնային Ղարաբաղի փոխարեն գրված է Азербайджан»

«Հենց նոր, Հ1-ով, Լուրերի թողարկման մեջ սեյսմիկ կայաններին վերաբերվող ռեպորտաժում ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ցույց տրվեց քարտեզ, ինչ որ մոնիտորի վրա, որի վրա Լեռնային Ղարաբաղի փոխարեն գրված էր Азербайджан. Այդ քարտեզի վրա Արցախն ընդհանրապես բացակայում էր։ Ու սա պատահական չէ։ Հ1-ի լուրերը իր աշխատակիցների ողջ կազմով գտնվում են ԱԱԾ-ի հսկողության տակ։ Առանց վերևներից թույլտվության նման կադրեր անհնար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի