08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 17, 2019

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն Երևանի քաղաքապետարանի նախկին ավագանու  ՀՀԿ  անդամ Գեորգի Գաբրիելյանը և Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:  ԹԵՄԱ՝ Երևանի քաղաքապետարանի  ավագանու «Լույս»  դաշինքի անդամների և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջև տեղի ունեցած վերջին միջադեպը.  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպված Արցախին վերաբերող փակ քննարկումը. 2019թ. ներքաղաքական տարվա ամփոփում: 

Վարչապետի խոսնակը հաստատում է Մարիամ Փաշինյանի համար նոր ավտոմեքենա գնելու մասին լուրը

Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի դստեր`Մարիամ Փաշինյանի համար նոր ամենագնաց գնելու մասին լուրը։  Ավելի վաղ այս մասին գրել էր Politik.am-ը` նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, […]

Երեւանի կենդանաբանական այգին հրավիրում է ամանորյա միջոցառումների

Երևանի կենդանաբանական այգում սկսվել են Ամանորի նախապատրաստությունները։ Այգին աշխատակիցների և այցելուների ջանքերով տոնական տեսք է ստանում։ Իսկ հիմնական միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ից։ Այդ օրը կենդանաբանական այգու դռները բաց կլինեն բոլորի առջև. մուտքն անվճար է։ Ծրագրի ընթացքում մանուկները հնարավորություն կունենան մասնակցելու այգում կազմակերպվող ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղերին, ստանալու տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման […]

Ֆինանսների նախարարությունում 31 տոկոս կրճատումներ են եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը: Այնուհետև Ատոմ […]

Կրակել են հարսանիքի ժամանակ /տեսանյութ/

Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մեծամորի բնակիչ, 28-ամյա երիտասարդին բերման ենթարկեց բաժին։ Նրա մոտ հայտնաբերվեց գործարանային համարով գազային ատրճանակ, որն ուղարկվել է […]

Պիտի մաքուր պահել մտքերը

Աստուծո Խոսքն ասում է, որ մարդու հաջողությունը կախված է իր սրտի խորհուրդներից (Առակ. 24:6): Այսինքն ձեր մտքերը որոշում են ձեր կյանքը: Եթե միայն բարի բաների մասին մտածեք ու ձեր մտքերը մաքուր պահեք, ձեր կյանքն էլ կլցվի խաղաղությամբ ու բարի բաներով: Բայց եթե չար բաների մասին մտածեք, բամբասեք, նախանձեք ու ձեր հիշողությունը լցնեք վատ բաներով, ապա […]

Նկարե՞լ եք քաղաքապետին, որ հռհռում էր. Էդմոն Մարուքյան

«Քաղաքապետը ծաղրում է, ձեռ է առնում ավագանու անդամներին նրանց ելույթների ժամանակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով, դեպքեր են եղել, որ «Լույս» խմբակցության անդամները չեն կարողացել զսպել էմոցիաները և տրվել են պրովոկացիային, ինչն անթույլատրելի է։ Նա տեղի ունեցածում կարևորեց ԶԼՄ-ների դերը։ «Երբ քաղաքապետը ծիծաղում էր էդ ելույթի վրա, մի […]

Առաջին անհրաժեշտության ապրանքները կթանկանան. որո՞նք են դրանք /տեսանյութ/

«2019 թվականը տնտեսական առումով լի էր և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով: 9 ամիսների կտրվածքով ունենք շուրջ 7.1 տոկոս  տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եթե ուսումնասիրում ենք կառուցվածքը, տեսնում ենք, որ հիմնական շարժիչը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը»,- այսօր`դեկտեմբերի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը՝ հավելելով, որ, եթե […]

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում

Forbes Russia հեղինակավոր ֆինանսատնտեսական ամսագիրը հրապարակել է ռուս ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում է SputnikArmenia-ն: Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում։ Forbes Russia-ի հրապարակման համաձայն` այս վարկանիշային աղյուսակի 29-րդ հորիզոնականը զբաղեցրել է 53-ամյա հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։  «Տաշիր» խմբի ակտիվներում ընդգրկված են առևտրային անշարժ գույքի 55 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի