23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 16, 2019

«Այն եթեր կհեռարձակվի՝ ի հեճուկս նրանց, ովքեր կարծում են, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել» . Կարեն Քոչարյանը համաժողովրդական դրամահավաք է սկսել

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է հանուն ինտելեկտուալ Հայաստանի համաժողովրդական դրամահավաքի մասին (հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ): Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի համար Կառավարությունը ֆինանսավորում չի հատկացրել՝ պատճառաբանությամբ, թե ֆինանսավորումը դիտարկում են՝ ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։ Կ. Քոչարյանը ֆեյսբուքյան եթերում մասնավորապես նշել է. «Արդեն 17 […]

Wizz Air-ը նպաստելու է 2020-ին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին. Փաշինյան

Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երեւան-Վիեննա-Երեւան եւ Երեւան-Վիլնյուս-Երեւան ուղղություններով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին», – գրել է նա:  

«Գուցե փորձեք «ասֆալտին փռելը» կամ «թաթիկներ կտրելը» արտահայտությունն արդարացնել ու ասել՝ դա բռնության կո՞չ չէ». Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանին

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ատելության խոսքը ներսից կրծում է բոլորին, ինչը ոչ միայն վտանգավոր է երկրի ներքաղաքական,  այլև անձնական փոխհարաբերությունների տեսանկյունից: Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Մարիա Կարապետյանը, […]

2 մլն դրամ՝ մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար

Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները, որոնցից 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։ Բացի այդ, կավելանա Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։ Հիշեցնենք, որ […]

Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ԼՂ հիմնախնդրի լուծման մասին արտահայտվելիս, հաճախ տալիս է իրարամերժ եւ անընդունելի գնահատականներ. այն է՝ «Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին», «Արցախը Հայաստան է, եւ վերջ, միացում», «Արցախյան հակամարտության […]

Նիկոլն իր «հմուտ» խորհրդականների օգնությամբ միջազգային հանրությանը Ադրբեջանին մեկ անգամ ևս սանձազերծելու հնարավորություն է տալիս․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանն իր համաձայնությունը տվել ու լեգիտիմացրել է բանակցություններին այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ու նորից այն մասին, թե ինչ ունենք. հաստատված բանակցություններ, որոնց, ի հեճուկս Փաշինյանի խոստման, Արցախը չի մասնակցում: Արցախի մասնակցության դիմաց նույն Փաշինյանը համաձայնություն է […]

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը:   Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Նարինե […]

Մարիամ Փաշինյանը չի իջնում, քանի թիկնապահները դուռը չեն բացում․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ևս շրջում է թիկնապահների ուղեկցությամբ։ Իհարկե կարելի է կարծել, որ այս պահին նրա անվտանգության հետ կապված խնդիր կա և դրա համար են թիկնապահները ուղեկցում նրան ամենուր, սակայն Մարիամ Փաշինյանի համար իրականում թիկնապահները շքեղության ատրիբուտ են։  Ականատեսների վկայությամբ Մարիամ Փաշինյանը իրեն իրական թագուհու պես է զգում և մեքենաից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի