23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2019

Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում. ձենդ կտրի հլը. Քոչարյանի գործով նիստին բախում տեղի ունեցավ փաստաբանի եւ դատախազի միջև

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատախազ Կարեն Բիշարյանին: Բացարկի մասով դիրքորոշում հայտնեց նաև փաստաբան Միհրան Պողոսյանը, ում խոսքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ նրա ու Բաղդասարյանի միջև: Պողոսյանը հայտարարեց, որ 2018 թվականի փետրվարի 23-ին Կարեն Բիշարյանը ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել է, որ ՀՀ-ում 2008 թվականին բարձր զինվորական դասային աստիճաններ […]

Մուռը պիտի մեկից հանեն, նրանք չեն գա Բաղրամյան ՝ նախագահի նստավայր. գերեզմանները պղծվում են հատուկ նպատակադրված /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում այսօր՝ նոյեմբերի 26-ին հոգեբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձան վերջերս հաճախակի դարձած գերեզմանների պղծման միջադեպերին: Նախօրեին գերեզմաններ են պղծվել Կոտայքի մարզում,  ամիսներ առաջ Եռաբլուրում պղծել էին ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները: Մասնագետներն այս վարքագծին՝ գերեզմանային վանդալիզմին ուշագրավ որակումներ են տալիս:  «Եթե սատանիստական նկրտումներ լինեին, պետք է խաչի նկատմամբ ոտնձգություն լիներ: Օրինակ՝ […]

«Հասարակությունը ամեն օր լսում է նույն սուտը, իրենց կողմից ընտրած պոպուլիստ և դեմագոգ իշխանությունից ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունների նպատակը երկրի ղեկավարության կազմավորումն է։ Այսինքն՝ ընտրությունները պետության և հասարակության համար չեն կարող լինել նպատակ։ Այն ընդամենը միջոց է՝ արժանի մարդկանց ընդգրկելու երկրի ղեկավարության կազմում։ Համաշխարհային փորձը հստակ ցույց է տվել, որ ինքնուրույնությունից զուրկ, տնտեսապես, և քաղաքականապես […]

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում կայացել է. վարչապետ

Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն նպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունն ու երկիրը: «15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի […]

Փոքր, բայց կարևոր դետալ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

Փաստորեն Սպիտակ Տունը Լինդսի Գրահամին Սենատում Ցեղասպանության բանաձևի նկատմամբ խնդրել էր կիրառել վետո միայն այն «օրերի» համար, երբ Էրդողանը Վաշինգտոնում էր: Գրեհեմը ետ է վերցրել վետոն: Հիմա էլ վետո է դրել սենատոր Փըրդուեն: Պայքարը բացառապես հայ-թուրքական տիրույթ տեղափոխվեց, բախվում են հայկական և թուրքական լոբբիստները: Սպիտակ Տունը շարունակելու է չխառնվելու` ճիշտ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունը նույնպես որդեգրել […]

Զինծառայողին գտել են ծառից կախված

Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ձեր սրտի նախարարը չի բավարարվում առողջապահական ոլորտի քանդման աշխատանքներով, հիմա էլ անցել է աճյունները «տեղավորելուն»

Ցեղահավատքի կորստով են պայմանավորված ազգի ողբերգությունները, որ յուրաքանչյուր ազգ (ցեղ) ունի իր կենսաբանական կերպը, դրանով պայմանավորված` համընդհանրական հավատքը: Ցեղի մեր տեսակը Արի (Արմեն, Արորդի) տեսակն է, իսկ Հայը արի Ցեղի բնարմատը: Մարդկության հնագույն նախնիների` մահացածի հուղարկավորության արարողությունների տարբերությունները պայմանավորված են նրանց բնույթային տարբերություններով: Ձեր սրտի նախարարը չի բավարարվում առողջապահական ոլորտի քանդման աշխատանքներով, հիմա էլ անցել […]

Պատկերացնում եմ ինչ կկատարվի, եթե Վանեցյանը պատասխանի հարցերին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է․ «Արթուր Վանեցյանը հարցազրույց տվեց, որի ընթացքում չպատասխանած հարցերի շուրջ երեք օր է քաղաքական գործիչներն իրենք իրենց հերթ չտալով խոսում են ու խոսում… Պատկերացնում եմ ինչ կկատարվի, եթե Վանեցյանը պատասխանի հարցերին..»

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի